Աթաբեկ Խնկոյան. Ես

Ագռավը մի խեցգետին բռնեց և նստեց ծառին:

Խեցգետինն ուզեց ազատվի, կտցից զատվի ու ասավ նրան.
— Ոսկեհատիկ ագռա՛վ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:
Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց.
-Դո՜ւ…
— Ոսկեհատիկ ագռա՛վ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը:
Ագռավը բացեց կտուցն ու կռռաց.
— Իհա՜րկե ես…
Կտուցը բաց անելուն պես, խեցգետինը կտցից ընկավ ջուրը և իրեն ազատեց:

զատվել — ազատվել, առանձնանալ, պոկվել

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պակասող բառերն ավելացրո՛ւ:

Ագռավը մի խեցգետին _______________ և ծառին ________________:

Խեցգետինն _____________________ ազատվի, կտցից զատվի ու ասավ նրան.

— _________________  ագռա՛վ տատիկ, ո՞վ է մեզնից _______________:

Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց.

-__________________

-__________________   ագռա՛վ տատիկ, ո՞վ է մեզնից ______________:

Ագռավը բացեց կտուցն ու կռռաց.

— _________________

Կտուցը բաց անելուն պես, —————- կտցից ընկավ ———- և իրեն —————— :

2․ Ինչպիսի՞ն էր այս պատմության ագռավը. շարունակի՛ր:

ինքն իրենով հիացած,

3. Իսկ խեցգետինն ինչպիսի՞ն էր:

4. Ո՞ւմ համար հեքիաթը լավ ավարտվեց:

Այս նյութը հրատարակվել է Հեքիաթներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։