Էքզյուպերի Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

 Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

Շարունակել կարդալ
Հրատարակված՝ 4-րդ դասարան թեստ, Հայոց լեզու-ում | Թողնել մեկնաբանություն

Մայրենի լեզվի հարցարաններ կրտսեր դպրոցի սովորողների համար

Առաջադրանքների փաթեթ

Հրատարակված՝ 4-րդ դասարան թեստ-ում | Թողնել մեկնաբանություն

Առաջադրանքներ չորրորդ դասարանի համար

Ընդարձակի՛ր նախադասությունները` երկու կամ երեք բառ ավելացնելով։ 

Շարունակել կարդալ
Հրատարակված՝ 4-րդ դասարան թեստ-ում | Թողնել մեկնաբանություն

Առաջադրանքներ չորրորդ դասարանի սովորողների համար

Անուն, ազգանուն

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

 1․Թիթեռնիկը երկա՜ր-երկա՜ր աչիկները հա-եց երկնքին: Ի՜նչ պարզ է ու վճիտ երկինքը, կապույտ-կապույտ անսահմանություն, ուր հանդարտ լողում են իր թևիկների նման ճերմակ ապերը:  Ի՜նչ գեղեցիկ են ամպերը` սպիտակ, վար-ագույն, կապույտ: «Երանի՜ ամպ լինեի»,- շշնջաց թիթեռնիկն ու ընկավ երազանքների աշխար-ը: Նա փակեց աչ-երն ու իրեն ա-պ պատկերացրեց: Ահա լողում է ինքն այդ լուր- երկնակամարում՝ ար-ին մոտիկ: Արևն իր ջերմ շնչով գգվում է իրեն, փաղաքշում, շոյում մազերը: Ի՜նչ տաք է ու հաճելի այստեղ: Բայց պետք չէ շատ մոտենալ արևին. նա իր հուր շնչով կայրի իր քնքուշ թևիկները: Այդ մտքից թիթեռնիկը վեր թռավ և տեսավ` մոտիկ ծառը խորհրավոր ժպտում է: Ինչպե՞ս էր թիթեռնիկի երազի մասին իմացել այդ ծառը: Երևի նա լսել էր իր շշ-նջնը, կամ գուցե ծառերը գուշակնե՞ր են:

 Ծառը որոշեց օ-նել թիթեռնիկին:

2․Օգտվելով տեքստից՝ պատասխանի՛ր հարցերին:

Շարունակել կարդալ
Հրատարակված՝ 4-րդ դասարան թեստ, Հայոց լեզու-ում | Թողնել մեկնաբանություն

Առաջադրանքներ չորրորդ դասարանի համար

1․Տրված տառերը վերադասավորիր այնպես, որ բառեր դառնան։ Իենղև, լքախղաի, սլյու, նտո, Անմարո, ցյուժմացա։*

2․Տրված արմատներով բարդ բառեր կազմի՛ր։ Տոն, սենյակ, ձյուն, սառույց, հանդես։*

3․Տրված բառերից ո՞րը բարդ բառ չէ։*

բուրավետ

ծառաշատ

պարահանդես

տոնածառ

քաղցրահնչյուն

Շարունակել կարդալ
Հրատարակված՝ 4-րդ դասարան թեստ, Հայոց լեզու-ում | Թողնել մեկնաբանություն

Առաջադրանքներ չորրորդ դասարանի համար

Կատարի՛ր տեքստային աշխատանքը

Դ․ Բիսեթ ՊահմտոցիСкачать

Չորեքշաբթի

Ներբեռննի՛ր փաթեթը և կատարի՛ր առաջադրանքները։

ԻնքնաստուգումСкачать

Ներբեռնի՛ր և կատարի՛ր առաջադրանքները։

Ինքնաստուգում

Թոմ Սոյերի արկածներըСкача

Հրատարակված՝ Հայոց լեզու-ում | Թողնել մեկնաբանություն

Եզոպոս. «Առակներ»

Եզոպոսը անտիկ աշխարհի առաջին առակագիրն է և ժանրի սկզբնավորողը։ Եզոպոսի մասին հիշատակում է Հերոդոտոսն իր «Պատմության» մեջ, որի հիման վրաենթադրվում է, որ Եզոպոսը ապրել է Ք. ա. 6-դ. դարում,Սամոս քաղաքում, եղել է ոմն Յադմոնի թրակացի կամ փռյուգիացի ստրուկը և սպանվել է Դելփիքում։ Եզոպոսին հիշատակում է նաև հույն կատակերգու Արիստոփանեսը: Ինչպես նշում է Պլատոնը իր «Ֆեդոն» տրամախոսության մեջ, Սոկրատեսը, սպասելով մահավճռին, չափածո է փոխադրել Եզոպոսի առակները: Ուշ անտիկականության շրջանում լայն տարածում է ստանում «Եզոպոսի կենսագրությունը» վեպը: Այստեղ Եզոպոսը հանդես է գալիս որպես տգեղ և կուզիկ իմաստուն ստրուկ (նախատիպը Հոմերոսի «Իլիականի»Թերսիտեսն է), որը ծաղրում է իր փիլիսոփա տիրոջը: Այսպես, Եզոպոսի տերը՝ փիլիսոփա Քսանթոսը, կարգադրում է հյուրասիրության ժամանակ մատուցելաշխարհի ամենալավ ուտեստը: Եզոպոսը ճաշ է պատրաստում լեզվից: Երբ նրան հարցնում են, թե ինչու է լեզու մատուցել, Եզոպոսը պատասխանում է, որ լեզուն է ամենալավ ու ամենագեղեցիկ կերակուրը, քանզի լեզուն է պահում ողջ մարդկային իմաստնությունը, գիտությունը և գեղեցիկ մտքերը: Հաջորդ օրը տերըդարձյալ պատվիրում է ուտեստ պատրաստել, բայց այս անգամ՝ աշխարհիամենավատ բանը: Եզոպոսը դարձյալ լեզու է մատուցում: «Լեզվից ավելի վատի՞նչ կա աշխարհում,- բացատրում է  նա,- լեզուն է բոլոր վեճերի,գժտությունների և պատերազմների պատճառը»:

Շարունակել կարդալ
Հրատարակված՝ Հայոց լեզու-ում | Թողնել մեկնաբանություն

Առյուծ

Առաջադրանք 2

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում է կիսաանապատներում և անապատներում:

Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկու մետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նա կշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծը գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծին համարում են անտառի արքա, ինչպես նաև գազանների արքա:  Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկ կենդանի է:

Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով:

Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին: 

Շարունակել կարդալ
Հրատարակված՝ Uncategorized-ում | Թողնել մեկնաբանություն

Առաջադրանքներ չորրորդ դասարանի համար

Ընդարձակի՛ր նախադասությունները` երկու կամ երեք բառ ավելացնելով։ 

Աշուն է։

Քոթոթը քուն է մտել։

Արևը շողշողում է։

Շարունակի՛ր՝ գրելով ևս երկու նախադասություն:

Անտառի մի տնակում հաշտ ու համերաշխ ապրում էին աղվեսիկը, արջուկը և գայլուկը: Բայց ահա մի անգամ նրանք վիճեցին:

Միևնույն գույնով ներկիր առածների սկիզբն ու վերջը:

Մախաթը պարկում                                         չի ժանգոտում:

Աշխատող խոփը                                              չես թաքցնի:

Վարդը չհակսացողին՝                                    հազար ու մին:

Հասկացողին մին ասա,                                 իր թփի վրա է գեղեցիկ:

Շարունակել կարդալ
Հրատարակված՝ 4-րդ դասարան թեստ, Հայոց լեզու-ում | Թողնել մեկնաբանություն

Քարանձավում

Արջն աշնանից սկսած քուն է մտնում քարանձավի խորքում: Հայր արջը իր տակ մի քիչ խոտ է փռում և չորացրած տերևներ, իսկ մայր արջը փառավոր անկողին է պատրաստում՝ հատկապես փափուկ խոտերից և մամուռից: Կարծում եք իր հարմարավետության համա՞ր: Ո՛չ, ձագեր պիտի բերի, փափուկ անկողինը նրանց համար է պատրաստում:

        Եվ փետրվարին, երբ դրսում բուքն է ոռնում, մայր արջն անձավի տաք խորքում աշխարհ է բերում իր զավակներին՝ երկու, երեք, երբեմն՝ նույնիսկ չորս քոթոթ: Դրանք մերկ, կույր և փոքրիկ արարծներ են, ամեն մեկը մի բռնուցքի չափ: Վայելում են մայրական կաթը, քնում են իրենց մոր ջերմ գրկում և դանդաղ մեծանում:

        Իսկ մա՞յրը: Նա քնում է մինչև գարուն և քնած (կամ կիսաքուն) էլ կերակրում, մեծացնում է իր քոթոթներին: Նրանց կերակրում է, իսկ ինքը ոչինչ չի ուտում: Իսկ ինչո՞վ է սնվում: Աշնանը հավաքած ճարպով: Դա վիտամիններով հարուստ և շատ սննդարար ճարպ է: Չէ՞ որ արջն այդ ճարպը կուտակել է աշնանը կերած պտուղներից՝ կաղին, հաճար, տանձ, խնձոր, զկեռ, սիզն, մասուր, հաղարջ: Այս պտուղների մեջ շատ արժեքավոր սննդանյութեր կան: Ճարպը շնչառության միջոցով դառնում է և՛ սնունդ, և՛ ջուր, և՛ կաթ: Այնպես որ արջերը գարնանն իրենց անձավներից դուրս են գալիս խիստ նիհարած, առանց ճարպի:

Շարունակել կարդալ
Հրատարակված՝ 4-րդ դասարան թեստ, Հայոց լեզու-ում | Թողնել մեկնաբանություն