Ընդունելություն 2019-2020

Ողջույն,  ես Կարինե Բաբուջյանն  եմ: Արդեն 11-րդ տարին է, որ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Այս ուսումնական տարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում ունենալու եմ առաջին դասարան: Վեց տարեկաններին սիրով հրավիրում եմ: Սիրում եմ սովորող ընկերներիս հետ լողալ, հեծանիվ վարել, ճամփորդել, վազել և արգելքներ հաղթահարել:

Իմ դասարանական բլոգն է, ծանոթացիր` https://karinebabujyan.wordpress.com/

Սա էլ իմ էլ. հասցեն և հեռախոսահամարը՝ k.babujyan@mskh.am, 094.86.48.86

Դպրոցի ղեկավար՝ Գոհար Բալջյան

Սովորողների ընդունելությունը մուտքի ճամբարով է, որի արդյունքներով կնքվում է ուսումնառության պայմանագիր:

Մեր հասցեն
Ծովակալ Իսակովի 52/6
Հեռախոս՝ 010.73.61.00, 093.133.807
Կայքը՝ sօuth.mskh.am
Ֆեյսբուքյան էջ

Միջավայրը՝ լուսավոր, ջեռուցվող սրահներ, տեխնոլոգիական լաբորատորիա։
Լողավազան
Բակ՝ պտղատու ծառերով
Խոհանոց
Ծառայություններ՝ երկարացված օր,սովորողների տեղափոխում։
Ուսումնական լրացուցիչ ծառայություններ․
Երկարացված օրվա սովորողների տեղափոխում նախապես նշված երթուղիներով
Լրացուցիչ կրթություն. երաժշտություն /դաշնամուր, շվի/
կերպարվեստ /նկարչություն, քանդակ, խեցեգործություն
շախմատ, մարմնամարզություն, լող, պար, կարատե։

Այս նյութը հրատարակվել է Uncategorized-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն