Հիշողություն. Ղազարոս Աղայան

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր կան բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:

Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց կան կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Հարցեր և առաջադրանքներ
1. Կապույտով ներկված բառերն առանձնացրո՛ւ և իմաստով մոտ բառեր գրիր:
Օրինակ՝
կպցնել-ամրացնել
2. Ծիծեռնակն ի՞նչ էր անում:
Ծիծեռնակը բույն էր կառուցում
3. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:
4. Ի՞նչ գույներ ունի բանաստեղծությունը:
5. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:

Այս նյութը հրատարակվել է Բանաստեղծություններ-ում։ Էջանշեք մշտական հղումը։