Ամանորյա ուսումնական ճամփորդություն Խամաճիկների թատրոն

Այցելության օրը՝  դեկտեմբերի 20

Սկիզբը՝ 12.00

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3-րդ դասարանցիներ։ 

«Մարդուկ-ջարդուկը»
Ամանորի երաժշտական ներկայացում
ըստ Ա.Է.Հոֆմանի / Պ.Ի.Չայկովսկու երաժշտության
համադրությամբ։

Բեմադրությունը՝ Լիլի Էլբակյանի

Մուլտֆիլմի դիտում՝  Новогодние мультфильмы — Щелкунчик

Խնդիրները՝
ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
ստեղծագործական մտքի զարգացում (ռոդարիական հնարքներով աշխատանք)
էլեկտրոնային բառարանի գործածման հմտության զարգացում
բնութագրելու, նկարագրելու հմտությունների զարգացում (կերպարների, հերոսների նկարագրում, բնութագրում)

Նկարագրությունը
Ճամփորդության նախապատրաստական փուլ
մինչ ներկայացումը ծանոթանալ վերը նշված հեքիաթներին.
լեզվական-ստեղծագործական աշխատանքների իրականացում (աշխատանք տեքստի հետ, ռոդարիական հնարքներով աշխատանք, բառարանի կիրառությամբ անհասկանալի բառերի բացատրություն, կերպարների նկարագրություն, բնութագրում, վերլուծություն).

նկարել հեքիաթները, հեքիաթից հատվածներ, հերոսներին
ճամփորդական կանոնների քննարկում
ճամփորդությունից հետո տպավորությունների ամփոփում պատումների,  տեսքով.
Ճամփորդության ընթացքում սովորողները այցելում են թատրոն, դիտում են ներկայացումը: Ճամփորդության ամփոփման փուլում սովորողները պատումի,  տեսքով ներկայացնում են իրենց տպավորությունները:

 

 

 

 

Այս նյութը հրատարակվել է Ճամփորդություններ-ում։ Էջանշեք մշտական հղումը։