Ուսումնական ճամփորդություն. «Սիրուն Երևան »

Ծիծեռնակաբերդի բլուր. բարձունքի հաղթահարում, նկարչական պլեներ

C5883F8D-C13C-4F44-A4B0-4BD838B1F1A7

Մասնակիցներ— 3-րդ դասարան

«Սիրուն Երևան », «Ճամփորդությամբ ուսուցում» նախագծի շրջանակում երրորդ դասարանցիները մեկնում են  Ծիծեռնակաբերդի բլուր:

Իրականացնելու են նկարչական պլեներ:

Օրը՝ հոկտեմբերի 23-ին, ժամը՝ 10.30

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի երրորդ դասարանցիներ։

Նպատակը՝  «Աշուն է», «Ճամփորդությամբ ուսուցում» նախագծերի իրականացմամբ նպաստել շրջակա միջավայրի ճանաչմանն ու բարելավմանը։

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • պահպանել հիգիենայի կանոնները, մաքրել շրջակա տարածքը.
  • ստանալ որոշ բնագիտական-ճանաչողական տեղեկություններ (ճանաչել ու տարբերել ծառ, թուփ, սաղարթ, տերև, ճյուղ…. հասկացությունները).
  • կիրառել թվային գործիքներից օգտվելու իրենց հմտությունները.
  • բանավոր խոսքի զարգացում.
  • դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում.
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • զարգացնել գունային զգացողություն. պլեներ:

Ճամփորդության համար անհրաժեշտ իրեր՝

  • Բրդուճներ
  • Ջուր-ջրաման
  • Արևային գլխարկ
  • Սպորտային հարմարավետ հագուստ, կոշիկ
  • Մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, աղբի տոպրակներ
  • Բուժական արկղիկ
  • Գուաշ, վրձին, սպիտակ թուղթ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ
  • Արդյունքում՝  
    • տեսանյութեր և ֆոտոշարեր
Այս նյութը հրատարակվել է Ճամփորդություններ-ում։ Էջանշեք մշտական հղումը։