Հորինում են Հարավային դպրոցի երկրորդ դասարանցիները

Չարաճճի գարունը իր թագավորությունում մի կարևոր լուր է հայտնում: Նա ասում է՝  վաղը ձյուն է գալու։ Բոլոր մարդիկ առավոտյան տաք տաք հագնվում և դուրս են գալիս։ Բայց ոչ մի ձյուն էլ չի գալիս: Մարդիկ շոգից խեղդվում են, իսկ գարունը նայում և ծիծաղում է։ Հաջորդ օրը գարունը նորից ասում է՝ ձյուն է գալու։ Ոչ ոք չի հավատում նրան և բոլորը թեթև հագնված դուրս են գալիս փողոց։ Բայց այս անգամ գարունը չէր խաբում։ Այդ օրը ուժեղ անձրև և ձյուն է գալիս, մարդիկ մրսում և հիվանդանում են։

Արեգ Մեյթաջյան

Չարաճճի գարունը իր թագավորությունում մի կարևոր լուր հայտնեց՝ շուտով կայծակ է լինելու: Ամենաշատը անհանգստացան այգիները, քանի որ գիտեին՝ կայծակ նշանակում է՝ անձրև ու ցուրտ, իսկ եթե իրենք մրսեն ու հիվանդանան, այդ տարի բերք չեն ունենա:

Նրանք պատրաստվեցին, կրակ վառեցին իրենց շուրջը ու չարաճճի գարնան չարություններից մեկն էլ հաղթահարեցին՝ դիմացան կայծակին ու անձրևին ու ցրտին:

Գարունը հոգնեց իր չարությունից ու դադարեցրեց անձրել, իսկ ամպերը հեռացան ու դուրս եկավ արևը՝ տաքացնելով ծառերին:

Գարունը գոհ էր, որ չարություն է արել, ծառերը գոհ էին, որ չեն մրսել, իսկ արևը ուրախ էր՝ որ կրկին շողում ու տաքացնում է:

Ավետ Մանվելյան

Ժուկով-ժամանակով Աֆրիկայում՝ հենց գլխավոր հրապարակում, շոկոլադե  դղյակ կառուցեցին։ Հաջորդ օրը թագավորը պետք է տեղափոխվեր իր նոր դղյակը։ Երբ նա մոտեցավ դղյակին, տեսավ, որ դղյակի կեսը հալվել է։ Այնտեղ հավաքվել էին Աֆրիկայի բնակիչները։ Ամեն մեկի ձեռքին կար մի կտոր հաց և գդալ։ Նրանք հալած շոկոլադը գդալով քսում էին հացին և ուտում։ Շուտով մարդիկ ամբողջությամբ կերան դղյակը, և թագավորը մնաց փողոցում կանգնած։

Արեգ Մեյթաջյան

Ժուկով-ժամանակով Աֆրիկայում՝ հենց գլխավոր հրապարակում, շոկոլադե դղյակ կառուցեցին: Այդ դղյակը դարձավ բարության խորհրդանիշ, որովհետեւ ինչքան չար մարդկիկ մտան այնտեղ՝ դուրս եկան բարի ու ժպիտով։

Ստյոպա Ադամյան

Չարաճճի գարունը իր թագավորությունում միկարևոր լուր է հայտնում։ Նա ասում էոր իր թագավորության կեսը տալիս է ամռանըորպեսզի ամառը ավելի երկար լինի։ Մարդիկ շատ են ուրախանումմանավանդ երեխաներըքանի որ նրանց ամառային արձակուրդները ավելի կերկարեր ու նրանք ավելի շատ ժամանակ կունենային բակում խաղալու։ Բայց ամառը չի համաձայնվումքանի որ նրանք չորս լավ ընկերներ են և նրանք միշտ ամեն ինչ հավասար կիսում են:

Հայկ Փիլիպոսյան

Գարուն  նստել էր գահի վրա   ու իրան թագավորի տեղ էր դրել: Մի օր  գարունը  փռվում է գահի վրա, գահը կոտրվում է գարունը տխրում է ու սկսում մտածել, որ ինքը ոչ մեկին պետք չի,  բայց երբ գահը սարքում են ինքը ուրախանում է  և նորից  դնում իրան   թագավորի տեղը : Հենց այդ պահին գալիս է թագավորը,  գարունին տանում գահից, բայց գարունը ուրախ էր, որ ինքը գահի վրա հասցրել էր նստել :

Դավիթ Հաայրապետյան

 

   Ես սիրում եմ գարունը և անհամբեր սպասում էի նրա գալուն: Գարունը պայծառացնում է իմ օրը և ժպիտ է   ինձ պարգևում: Գարնանը ծաղիկներն ինձ ժպտում են և բարևում կրկին ինձ: Գարունը և ես ուղղակի հիանալի   ընկերներ ենք:

Էլիզաբեթ Հակոբյան

Չարաճճի գարունը իր թագավորությունում մի կարևոր լուր հայտնեց։ Նա ասաց բոլոր ծառերին ու ծաղիկներին, որ այս տարի ես գնալու եմ ոչ թե Երևան, այլ բոլորս միասին գնալու ենք Հյուսիսային բևեռ։

-Բայց մենք բոլորս կմեռնենք, չէ որ Հյուսիսային բևեռում գարուն չի լինում, այնտեղ միշտ ցուրտ է։

-Մեզ ոչ մի բան չի լինի, շուտ նստեք ինքնաթիռ։

Բոլորը վախեցած նստեցին ինքնաթիռ։

Երբ ինքնաթիռից իջան տեսան, որ հայտնվել են Երևանում։

Շատ կատակասերն էր այդ չարաճճի գարունը։

Հայկ Բարսեղյան

Չարաճճի գարունը կարեւոր լուր հայտնեց իր թագավորությունում։ Իսկ լուրը հետեւյալն էր․ լսեք, լսեք ես արդեն ամենուր ուրախություն ու զարթոնք եմ բերում, արդեն հասցրել եմ ծաղկեցնել ծառերը, իսկ որոշ տեղերում արդեն բողբոջել եմ։ Այ այսպիսին եմ ես՝ մի քիչ խենթ, մի քիչ խելառ։

Ստյոպա Ադամյան

Չարաճճի  գարունը  իր   թագավորությունում մի լուր  հայտնեց.

Այս օրվանից  բոլոր աստղերը  փայլելու  են,  արևը  շողալու  և ծառերը  սկսելու  են  ծաղկել, հետ է  գնալու  ձմեռը  և  գալու   է  իմ  թագավորությունը ,  բոլորը  լինելու  են  ուրախ  ու  երջանիկ:

Առաքել Սերոբյան

Չարաճճի գարունը իր թագավորությունում մի կարևոր լուր հայտնեց.

Շաբաթվա ընթացքում լինելու է շատ հաճելի և տաք եղանակ: Նա նաև հայտնեց, որ  դպրոցականները կարող ենք տաք հագնվել և իջնել բակ գործնագործ խաղալու: Ինչ լավ է, որ չարաճճի գարունը այսպիսի անսպասելի լուր հայտնեց:

Էվելինա Հակոբյան

 

Չարաճճի գարունը իր թագավորությունում մի կարևոր լուր հայտնեց.

— Ես  հայտնում եմ Ձեզ , որ այսուհետ արգելվում է արավոտյան երգել: Երեխաները տխրեցին և որոշեցին համոզել չարաճճի գարնանը:

-Եթե  մենք  չերգենք, քո թագավորության ծաղիկները  չեն  բացվի:

Գարունը չհավատաց: Երեխաները տասը օր չերգեցին: Ծաղիկները

չբացվեցին  գարունը եկավ և  խնդրեց, որպեսզի երգեն:  Երեխաներն

ուրախացան և  սկսեցին երգել:  Ծաղիկներ բացվեցին և հեքիաթը ավարտվեց:

Մարի Մուղդուսյան

 

Չարաճճի գարունը իր թագավորությունում մի կարևոր լուր հայտնեց .

-Ես այս տարի որոշել եմ մարդկանց մի փոքր բարկացնել,  ուշ եմ գալու, որ ինձ երկար սպասեն , բայց գալուց ինձ հետ բերելու եմ պայծառ օրեր, գունավոր ծաղիկներ, ծաղկած ծառեր :  Մի խոսքով՝ թող սպասեն ինձ՝  իրենց  սիրելի  չարաճճի գարնանը:

Մերի Խաչատրյան

Չարաճճի գարունը իր թագավորությունում մի կարևոր լուր հայտնեց.

Վաղը առատ անձրև է գալու և ջրելու է ծառերը և ծաղիկները, բայց այդ մասին մարդիկ պետք է  չիմանան, որ առանց անձրևանոցի փողոց դուրս գան և թրջվեն:

Թող բոլորը զգան գարնան շունչը և կարևորեն գարունը: 

Էլեն Հովհաննիսյան

Ժուկով-ժամանակով Աֆրիկայում՝ հենց գլխավոր հրապարակում, շոկոլադե դղյակ կառուցեցին: Այնտեղ ամեն ինչ շոլոլադից էր պատրաստված։ Երեխաները միշտ գնում էին այդ դղյակը և իրենց հետ շատ շոկոլադներ էին տանում։ Մի օր, երբ նրանք կրկին դղյակ գնացին, ապա տեսան, որ դղյակն ամբողջովին հալվել է։ Նրանք շատ տխրեցին, փորձեցին հավաքել շոկոլադներն ու վերականգնել դղյակի նախկին տեսքը, սակայն դա նրանց չհաջողվեց։ Երեխաները որոշեցին հրապարակի շուրջը գտնվող կամ անցնող մարդկանց հրավիրել և հյուրասիրել։ Մարդիկ շատ ուրախացան, համտեսեցին այդ շոկոլադներից և միանալով երեխաներին սկսեցին նորից շոկոլադե դղյակ կառուցել, բայց այս անգամ այնտեղ տեղադրեցին սառեցման համակարգ։

Ալեքս  Հովհաննիսյան

Ժուկով-ժամանակով Աֆրիկայում՝ հենց գլխավոր հրապարակում, շոկոլադե  դղյակ կառուցեցին:

Քանի որ Աֆրիկայում ապրում են աֆրիկացիներ, նրանց շատ դուր եկավ այդ գաղափարը: Ասում են, որ աֆրիկացիները սիրում են շոկոլադ: Այդ պատճառով նրանք  որոշեցին շոկոլադե դղյակ կառուցել:

Էվելինա Հակոբյան

Ժուկով-ժամանակով Աֆրիկայում՝ հենց գլխավոր հրապարակում, շոկոլադե  դղյակ կառուցեցին

Բոլոր երեխաները վազելով եկան և սկսեցին լպստել այդ դղյակի պատերը։

Քանի որ Աֆրիկայում շատ շոգ է լինում, դղյակը ցերեկը սկսվեց հալվել։

Հետո շոկոլադի գետակները սկսեցին քաղաքով մեկ հոսել։ Նույնիսկ ծորակներից ջրի փոխարեն շոկոլադե հյութ էր գալիս։ Բոլոր երեխաները հենց ջուր էին ուզում խմել՝ շոկոլադ էին խմում։

Բայց մի բան շատ վատ է, որ ջուր չկար Աֆրիկայում։

Հայկ Բարսեղյան

Ժուկով-ժամանակով Աֆրիկայում՝ հենց գլխավոր հրապարակում շոկոլադե դղյակ կառուցեցին։ Մարդիկ  եկան տեսնելու այդ հրաշքը, բայց քանի որ Աֆրիկայում միշտ շատ շոգ է շոկոլադե դղյակը սկսեց հալվել և լցվել մարդկանց վրա։ Այդ օրվանից Աֆրիկայի բոլոր բնակիչները շոկոլադի գույն ունեցան:

Հայկ Փիլիպոյան

 

 

 

Այս նյութը հրատարակվել է Uncategorized-ում։ Էջանշեք մշտական հղումը։

1 Responses to Հորինում են Հարավային դպրոցի երկրորդ դասարանցիները

  1. Ծանուցում՝ Մարտ ամսվա գործունեության հաշվետվություն | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երկրորդ դասարան

Թողնել մեկնաբանություն