«Երգում ենք Կոմիտաս» ուսումնական նախագիծ

Նպատակը-Կոմիտասյան պարերգերի  յուրացում և տարածում, կրթական փոխանակման միջոցով հեղինակային կրթական ծրագրերի տարածում: Համատեղ համերգ- ամփոփում:

Մասնակիցներ- Հարավային դպրոցի 2-րդ դասարանցիներ, Արևելյան դպրոցի 2-րդ դասարանցիներ , Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 5-րդ դասարանցիներ:

Խնդիրներ-Զարգացնել սովորողների գրական, երաժշտական ճաշակը, ստեղծագործական հմտությունները, բանավոր խոսքը, համագործակցային հմտությունները, մեդիահմտությունները:

Առաջին՝ նախապատրաստական փուլ 

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10.00-ին,  Հարավային դպրոցում,  երկու  երկրորդ դասարանցիները համատեղ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնելու:

Սովորում ենք կոմիտասյան 5 պարերգ

  • Սովորում ենք երգն ու պարը համատեղ կատարել:
  • Համացանցից, հանրագիտարաններից, մեծերից տեղեկատվություն ենք հավաքում Աշտարակի մասին՝ ո՞ր մարզում է գտնվում, ո՞ր գետն է հոսում Աշտարակով, որտեղի՞ց է սկիզբ առնում, դեպի ու՞ր է հոսում, որ լեռներն են գտնվում տարածաշրջանում: Աշտարակ հասնելու համար քանի՞ քաղաքով պիտի անցնել:
  • Գծում ենք ճամփորդության քարտեզը:

Ինպե՞ս պետք է ճամփորդը հագնվի և ի՞նչ պետք է ունենա պայուսակում:

Առաջին բուժօգնության պայուսակի հավաքում՝ ի՞նչ բժշկական նյութեր, դեղեր ու պարագաներ է հարկավոր վերցնել և ինչպե՞ս առաջին բուժօգնություն ցուցաբերել վնասվածին:

Պարերգերի համատեղ ուսուցում Արևելյան դպրոցի երկրորդ դասարանցիների հետ:

Սովորում ենք միասին քայլել, արագ հավաքվել, միասին երգել ու պարել:

Ամփոփիչ փուլ

Այցելություն Աշտարակի ջրաղաց: Սուրբ Սարգիս եկեղեցի բարձունքից քայլարշավ դեպի Աշտարակի հին կամուրջ, ջրաղաց:

Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 5-րդ դասարանցիների և Արևելքի դպրոցի 2-րդ դասարանցիների հետ կոմիտասյան 5 պարերգի ուսուցում, նկարահանում:

 

Այս նյութը հրատարակվել է «Նախագծային ուսուցման ստուգատես». հաշվետվություն, Ճամփորդություններ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

1 Responses to «Երգում ենք Կոմիտաս» ուսումնական նախագիծ

  1. Ծանուցում՝ Նոյեմբեր ամսվա նախագծային հաշվետվություն | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երկրորդ դասարան

Թողնել մեկնաբանություն