Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր

collage

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսվում է նոյեմբերին՝ սկսած 2009 թվականից։ 2016թ. տոնը նոյեմբերի 14-19-ին է։

Նախագծի տևողություն ՝ երկու ամիս

Սեպտեմբեր ամսին առաջին դասարանի սովորողների հետ սովորեցինք Հովհաննես Թումանյանի բանստեղծությունները, այնուհետև սկսեցինք թատերական խաղով ներկայնալ, Կայ Խաչատրյանը մեզ ձայնագրեց, արդյունքում ունեցանք  ռիթմիկ երաժշտական ձայնագրություն:  Ներկայացնելու ենք նաև Կոմիտասի ստեղծագործություննրը.

Երգացանկ
Հո՜յ, Նազան
Արև, արև, եկ, եկ
Արև, արև, դուրս արի
Կաքավիկ

Համատեղ աշխատել ենք մեր երաժշտության ուսուցչի՝ Մարինե Մկրտչյանի հետ:

  • Արդյունք
  • Բաց դաս-ներկայացում, որը տեղի կունենա Մայր դպրոցի փոքր դահլիճում: Երաժշտական ներկայացումը անվանել ենք Կոնֆետի անձրև:

Նախագծի նպատակը

Սովորողների երաժշտական կրթում
նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում
Ռիթմի զգացողության բացահայտում, զարգացում
Ստեղծագործական երևակայության զարգացում

Նախագծի խնդիրները

Սովորողների

  • Խոսքի բարեհնչողության, ռիթմի զգացողության զարգացում
  • Ստեղծագործական երևակայությյան զարգացում
  • լսածը ճիշտ վերարտադրելու կարողության զարգացում
  • լեզվական ամբողջական կառույցների յուրացում
  • լեզվական կառւյցները համադրելու, համեմատելու, դրանց առանձնահատկություննեն հասկանալու կարողություն
  • խմբով աշխատելու,կարողության զարգացում

 

Այս նյութը հրատարակվել է 2016 ուսումնական տարի. առաջին դասարան, Uncategorized-ում։ Էջանշեք մշտական հղումը։