Ուսումնական ճամփորդություն Խամաճիկների թատրոն

Այցելության օրը՝ նոյեմբերի 28

Սկիզբը՝ 12.00

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3-րդ դասարանցիներ  Հանս Քրիստիան Անդերսեն

«Արքայադուստրը սիսեռահատիկի վրա»
Բեմադրությունը` Լիլի Էլբակյանի

Ընթերցանություն՝  Հանս Քրիստիան Անդերսեն. Արքայադուստրը սիսեռահատիկի վրա

Խնդիրները՝
ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
ստեղծագործական մտքի զարգացում (ռոդարիական հնարքներով աշխատանք)
էլեկտրոնային բառարանի գործածման հմտության զարգացում
բնութագրելու, նկարագրելու հմտությունների զարգացում (կերպարների, հերոսների նկարագրում, բնութագրում)
խմբային ու համագործակցային հմտություների զարգացում (հեքիաթների բեմականացում)

Նկարագրությունը
Ճամփորդության նախապատրաստական փուլ
մինչ ներկայացումը ծանոթանալ վերը նշված հեքիաթներին.
լեզվական-ստեղծագործական աշխատանքների իրականացում (աշխատանք տեքստի հետ, ռոդարիական հնարքներով աշխատանք, բառարանի կիրառությամբ անհասկանալի բառերի բացատրություն, կերպարների նկարագրություն, բնութագրում, վերլուծություն).
հեքիաթների բեմականացում
նկարել հեքիաթները, հեքիաթից հատվածներ, հերոսներին
ճամփորդական կանոնների քննարկում
ճամփորդությունից հետո տպավորությունների ամփոփում պատումների, ռադիոհաղորդման տեսքով.
Ճամփորդության ընթացքում սովորողները այցելում են թատրոն, դիտում են ներկայացումը: Ճամփորդության ամփոփման փուլում սովորողները պատումի, ռադիոհաղորդման տեսքով ներկայացնում են իրենց տպավորությունները:

Այս նյութը հրատարակվել է Ճամփորդություններ, Uncategorized-ում։ Էջանշեք մշտական հղումը։