Category Archives: Բանաստեղծություններ

Հ․Թումանյան. Արագիլ

Արագի՛լ, բարով եկար, Հա՜յ, արագի՛լ, բարով եկար. Դու մեզ գարնան նշան բերիր, Մեր սրտերը ուրախ արիր։ Արագի՛լ, երբ գնացիր, Դու մեզանից երբ գնացիր, Հա՜ փչեցին բուք ու բորան, Ծաղիկները ամեն տարան։ Արագի՛լ, բարով եկար, Հա՜յ, արագի՛լ, բարով եկար. Բունդ շինիր … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Բանաստեղծություններ-ում | Մեկնաբանություններ (2)

Թումանյան․ Իրիկուն

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը. «Հերիք է, ասավ, Գնամ պառկեմ ու քնեմ»։ Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ. «Էս ի՞նչ է, ասավ, Արևն էլ չի երևում. Ես էլ պառկեմ ու քնեմ»։ Թռչնակը երգում էր ծառի … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Բանաստեղծություններ-ում | Մեկնաբանություններ (3)

Աթաբեկ Խնկոյան. Ձմեռ

Ծառը մերկացավ Զրկվեց տերևից, Ձյունի փաթիլներ Իջան վերևից: Ձյուն ու ցուրտ եկան, Առու, գետ լռեց. Իր արծաթ գորգը Ձմեռը փռեց: Ձյունը ծնկահար Նստեց մեր ճամփին, Սիպտակ հյուսերը Կիտեց գետափին:

Հրատարակված՝ Բանաստեղծություններ-ում | Թողնել մեկնաբանություն

Հովհաննես Թումանյան. Ծաղիկները

– Ո՞ւր գնացին ծաղիկները… – Սո՛ւս, քնած են հողի տակ, Տաք ծածկված ողջ ձմեռը Ձյուն ծածկոցով սպիտակ։ Կգա գարնան արևն էլ հետ Իր շողերով կենդանի, Ձմռան սաստիկ ցրտերի հետ Ձյուն ծածկոցը կտանի։ «Ելե՛ք, – կասի, – ի՛մ մանուկներ», – Ու … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Բանաստեղծություններ-ում | Մեկնաբանություններ (2)

Հ. Թումանյան. Լուսաբացին (Ժողովրդական)

— Ծուղրուղո՜ւ. Աքլորը զիլ կանչեց թառին. — Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ, Զարթնեց մթնում ծիտը ծառին։ Ծուղրուղո՜ւ. Խոսեց ծեգին երկրորդ բերան. — Հո-հո՜, հո-հո՜, Նախիրն արդեն հանդը տարան։ — Ծուղրուղո՜ւ. Լույսը բացվեց երրորդ կանչին. — Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ, Նստեց նանը տեղի միջին։

Հրատարակված՝ Բանաստեղծություններ-ում | 1 մեկնաբանություն

Վարդը .Վ. Գյոթե

  թարգմանությունը՝ Հ. Թումանյանի    Փոքրիկ տղան մի վարդ տեսավ, Տեսավ մի վարդ դաշտի միջին. Վարդը տեսավ, ուրախացավ, Մոտիկ վազեց սիրուն վարդին.  Սիրուն վարդին, կարմիր վարդին, Կարմիր վարդը դաշտի միջին։

Հրատարակված՝ Բանաստեղծություններ-ում | 1 մեկնաբանություն

Բզեզի դպրոցը. Հովհաննես Թումանյան

Վարպետ Բըզեզն ամռան մի օր Դըպրոց բացեց մեծ ծառի տակ Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ, Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ… — Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ, Պիտի սովրեք, սովրեք անվերջ, Որ իմանաք ինչ է ձեզ պետք, Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Բանաստեղծություններ, Uncategorized-ում | Մեկնաբանություններ (6)