Ուսումնական ճամփորդություն Ջրվեժի արգելոց

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 2.3 դասարանի սովորողներ, ծնողներ
Օրը՝ հոկտեմբերի 24
Մեկնումը՝ 10։00, վերադարձը՝ 14.00
Վայրը՝ Ջրվեժի արգելոց

Նպատակը՝

  • «Կոմիտասյան օրեր» ուսումնական նախագծի ամփոփում
  • Աշնանային դիտարկումներ, լուսանկարչական և նկարչական պլեների իրականցում: Պլեներ. նկարելու ենք գուաշներով, աշխատանքները տեղադրելու ենք դասարանում: Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 11.30-ին, մեր դասարանական ներկայացումն է, ծնողները կտեսնեն նաև սովորողների նկարչական աշխատանքները:
Խնդիրները՝
  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • պահպանել հիգիենայի կանոնները, մաքրել շրջակա տարածքը.
  • ստանալ որոշ բնագիտական-ճանաչողական տեղեկություններ (ճանաչել ու տարբերել ծառ, թուփ, սաղարթ, տերև, ճյուղ…. հասկացությունները).
  • կիրառել թվային գործիքներից օգտվելու իրենց հմտությունները.
  • բանավոր խոսքի զարգացում.
  • դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում.
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • Անհրաժեշտ պարագաներ՝Տաք հագուստ, անձրևապաշտպան բաճկոն, գլխարկ, բրդուճներ, ջուր, տեսանկարահանող սարք՝ հեռախոս, տեսախցիկ, պլանշետ։Շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ պարագաներ՝ աղբի տոպրակներ, ձեռնոցներ։
  • Ճամփորդության նկարագրությունՆախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք «Ջրվեժ» անտառապարկը: Դրանից հետո զրուցում ենք անտառի, ծառերի մասին մտագրոհով մեթոդով ասում ենք բառեր, որոնք կապ ունեն ծառի հետ,  զրուցում ենք ծառերի կառուցվածքի մասին (բուն, փչակ, սաղարթ, տերև, ճյուղ), թվարկում ենք ծառերի անվանումները, որից հետո բաժանվում են խմբերի ու գրում են իրենց ծանոթ ծառերի անունները:Ճամփորդության ընթացք`
    1. Շրջակա տարածքի ուսումնասիրություն
    2. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
    3. Քայլարշավ դեպի արգելոցի լճակ
    4. Նախաճաշ
    5. Լուսանկարչական պլեներ
    6. Ծառերի, թփերի դիտարկում
    Հետևում ենք, թե որ ժամին ենք դուրս եկել դպրոցից, ինչքան ժամանակում ենք տեղ հասել, քանի կիլոմետր ճանապարհ ենք անցել, համեմատում ենք քարտեզի տվյալների հետ:
    Ուսումնասիրելու ենք ծառերը, փորձելու ենք գտնել մեզ ծանոթ տեսակներ։ Իրականացնելու ենք բացօթյա ընթերցանություն,  լուսանկարչական, նկարչական պլեներ: Նախատեսում ենք Ջրվեժի արգելոցից հավաքել կաղիններ ու տերևներ, որպեսզի  աշնանային կոլաժներ պատրաստենք:
    Ամփոփումը դասարանական  բլոգում
  • -ին
Այս նյութը հրատարակվել է Ճամփորդություններ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Ուսումնական ճամփորդություն Ջրվեժի արգելոց

  1. Ծանուցում՝ 21.10-25.10. աշխատանքային նախագիծ | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց-պարտեզի 2-րդ դասարանի ուսուցման խումբ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s