Հետաքրքրաշարժ խնդիրներ 2-րդ դասարանի համար

Այսօր Արամի ծննդյան օրն է : Նա փոքր է իր քրոջից, որի 6 տարին լրացել է: Քանի՞ տարեկան կարող է լինել Արամը :

Աննան ունի մի քանի տիկնիկ: Հայրիկը ծննդյան օրվա առթիվ  նրան նվիրեց այնքան տիկնիկ, որքան ուներ Աննան: Հիմա Աննան ունի 12 տիկնիկ: Քանի՞ տիկնիկ հայրիկը  նվիրեց  իր աղջկան :

Երկուշաբթի Անին խնդիր լուծեց, երեքշաբթի ` 2 խնդիր, չորեքշաբթի ` 3 և այդպես շարունակ: Քանի՞ խնդիր նա լուծեց կիրակի օրը:

Տետրը էժան է գրիչից, բայց թանկ մատիտից: Ի՞նչն է էժան:

Արամը, Արմենը և Կարենը թղթից պատրաստեցին նավակ, օձ և արագիլ: Ո՞ր խաղալիքը պատրաստեց  տղաներից յուրաքանչյուրը , եթե Արամը չպատրաստեց նավակն ու օձը, իսկ Արմենը չպատրաստեց նավակը :

Տատիկն ունի երկու թոռ ` Դավիթը և  փոքիրկ Արսենը : Տատիկը նրանց համար առավ 16 կոնֆետ և ասաց Դավիթին, որ նա Արսենին տա 2 կոնֆետ ավելի, քան ինքը վերցրել էր իր համար: Ինչպե՞ս պետք է Դավիթը բաժանի կոնֆետները :

Գետաձին ծանր է ռնգեղջյուրից, իսկ ռնգեղջյուրը ծանր է ցլից: Նրանցից որն է ամենաթեթևը:

Քանի՞ ականջ ունեն երեք մկնիկներ:

Քանի՞ թաթ ունեն երկու քոթոթներ:

  • Տատիկն ունի Անի անունով թոռնիկ ,Պուշոկ անունով կատու և Շարիկ անունով շնիկ: Ընդամենը քանի՞ թոռնիկ ունի տատիկը :

Ռուսերենից թարգմանեց` Անահիտ Ավագյանը

Այս նյութը հրատարակվել է Մաթեմատիկա, Ուրախ մաթեմատիկա-ում։ Էջանշեք մշտական հղումը։

3 Responses to Հետաքրքրաշարժ խնդիրներ 2-րդ դասարանի համար

  1. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 07.10-11.10.2019 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց-պարտեզի 2-րդ դասարանի ուսուցման խումբ

  2. Ծանուցում՝ 7.10-11.10. աշխատանքային նախագիծ | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց-պարտեզի 2-րդ դասարանի ուսուցման խումբ

  3. Ծանուցում՝ 21.10-25.10. աշխատանքային նախագիծ | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց-պարտեզի 2-րդ դասարանի ուսուցման խումբ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s