«Ուսումնական շրջանի ամփոփում» նախագիծ

Մայիսի 13-ից 17-ը. աշխատանքային նախագիծ

Մասնակիցներ՝ երրորդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները կներակայացնեն երրորդ դասարանում ձեռք բերած իրենց կարողությունները և ձեռքբերումները։

  • Ընթերցանություն+բլոգավարություն

    • Սովորողներն իրենց անհատական բլոգներում կտեղադրեն․
  •  Իրենց հորինած պատմությունները։
  • Իրենց  կարդացած գիրքը կամ սիրելի հեքիաթը:
  • «Պարերգերը հանրակրթական ծրագրում» նախագիծ
  • Համբարձման ծես. նախագիծ
  • Երաժշտության ուսուցչուհին՝ Մարիամ Մնացականյանը սկզբում կծանոթացնի մեղեդուն, կսովորեցնի բառերը, հետո պարային շարժումները:
  •  Սովորողները կբաժանվեն  խմբերի, ովքեր որ լավ են սովորել պարերը, կսովորեցնեն իրենց ընկերներին:
  • Մարզական կարողությունների ցուցադրություն
  • Ծրագրում՝ Շարային վարժություններ, նախավարժանք
  • Մարզական խաղեր
  • Հեծանվավարություն
  • Գնդակը տանել–բերել
  • Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:Օղակների միջով Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին: Բուլավաների արանքով խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:Ծափով` վազելԽաղացողները միասյուն շարվում են` իրարից կես մետր հեռավորության վրա: Մեկ ծափ` քայլում են, երկու ծափ` ցատկոտում են, երեք ծափ` վազում են: Ով սխալվում է, դուրս է գալիս շարքից: Հաղթում է նա, ով ավելի ճիշտ և արագ է կողմնորոշվում:
  • Օղակախաղ
  • Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից:
  • Հեծանվավարություն
  • Բակում սովորողները հեծանիվ ենք կվարեն՝ հաղթահարելով խոչընդոտները:
  • Լող
  • Նախավարժանք՝ ոտքերով մկրատաձև մարզանք, ոտնաթաթերի ձգում դեպի վեր: Վարժություններ՝ շնչառության պահում 5-7 վայրկյան, ջրացատկ`սովորողները հերթով լողավազանի եզրից ցատկում են ջրի մեջ՝ փորձելով երկար ցատկ անել դեպի լողավազան:
Այս նյութը հրատարակվել է Uncategorized-ում։ Էջանշեք մշտական հղումը։

5 Responses to «Ուսումնական շրջանի ամփոփում» նախագիծ

  1. Ծանուցում՝ Աշխատակարգ. 20.05 -24.05 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

  2. Ծանուցում՝ Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

  3. Ծանուցում՝ Մայիս ամսվա նախագծեր | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

  4. Ծանուցում՝ Աշխատակարգ. 20.05 -24.05 – Էլեն Շավերդյանի ուսումնական բլոգը

  5. Ծանուցում՝ «Ես կարողանում եմ» ստուգատես | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s