Կենգուրուի խնդիրներ

1.40 րոպե տևողությամբ դասը սկսվեց 11։50։ Դասի ճիշտ կեսին դասարան ներս թռավ մի ծիտիկ։ Ե՞րբ դա տեղի ունեցավ։ (A) 11:30 (B) 12:00 (C) 12:10 (D) 12:20 (E) 12:30

2.Ռեստորանում ապուրը կարելի է գնել 4 եվրոյով, փլավը՝ 9 եվրոյով, իսկ թխվածքը՝ 5 եվրոյով։ Կա նաև առաջարկ՝ գնել բոլորը միասին, երբ ապուրի, փլավի և թխվածքի համար միասին պետք է վճարել 15 եվրո։ Որքա՞ն գումար կարելի է խնայել, եթե օգտվենք առաջարկից՝ ուտեստները առանձին պատվիրելու փոխարեն։ (A) 3 եվրո (B) 4 եվրո (C) 5 եվրո (D) 6 եվրո (E) 7 եվրո

 3.Չորս ընկեր կերան պաղպաղակ։ Կարենը կերավ ավելի շատ, քան Բաբկենը, Արթուրը կերավ ավելի շատ, քան Դավիթը, բայց` Բաբկենից քիչ։ Պատասխաններից որո՞ւմ են նշված տղաները այս հերթականությամբ՝ ամենաշատ ուտողից մինչև ամենաքիչ ուտողը։ (A) Կարեն, Արթուր, Դավիթ, Բաբկեն (D) Արթուր, Դավիթ, Կարեն, Բաբկեն (B) Դավիթ, Կարեն, Բաբկեն, Արթուր (E) Արթուր, Կարեն, Դավիթ, Բաբկեն (C) Կարեն, Բաբկեն, Արթուր, Դավիթ 

 4.40-ոտնանի Բիլն ունի քառասուն ոտք։ Երեկ նա խանութից գնեց ու հագավ 8 զույգ կոշիկ։ Սակայն նրա ոտքերից 10-ը մնացին անկոշիկ։ Մինչև խանութ գնալը նրա ոտքերից քանի՞սն էին կոշիկով։ (A) 17 (B) 20 (C) 14 (D) 22 (E) 28

 5.Միքայելը և Անահիտը ապրում են բարձրահարկ շենքում։ Անահիտն ապրում է Միքայելից 12 հարկ բարձր։ Մի օր Միքայելը աստիճաններով բարձրացավ Անահիտենց տուն։ 8-րդ հարկ հասնելով՝ նա անցավ ճանապարհի կեսը։ Ո՞ր հարկում է ապրում Անահիտը։ (A) 12 (B) 14 (C) 16 (D) 20 (E) 24 11.

6.. Լաստանավը կարող է միաժամանակ տեղափոխել 10 փոքր կամ 6 մեծ ավտոմեքենա։ Չորեքշաբթի օրը լաստանավը գետն անցավ հինգ անգամ և, լինելով միշտ լրիվ բեռնված, մի ափից մյուսը տեղափոխեց 42 ավտոմեքենա։ Քանի՞ փոքր ավտոմեքենա է այն տեղափոխել։ (A) 10 (B) 12 (C) 20 (D) 22 (E) 30

7․Երեխաները չափում են ավազե խաղադաշտի երկարությունը քայլերով։ Արմինեն արեց 15 քայլ, Բաբկենը՝ 17, Գայանեն՝ 12, Վիգենը՝ 14։ Ո՞ւմ քայլն է ամենաերկարը։ A) Արմինեինը B) Բաբկենինը C) Գայանեինը D) Վիգենինը E) Հնարավոր չէ որոշել

8․Սևուկ և Ձյունիկ կատուների տարիքների գումարը երկու տարի առաջ հավասար էր 15-ի։ Այսօր Սևուկը 13 տարեկան է։ Քանի՞ տարի հետո Ձյունիկը կլինի 9 տարեկան։

9․ Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք մենք ուտում շաբաթվա ընթացքում: (A) 7 (B) 18 (C) 21 (D) 28 (Е) 37 

10․Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար: (

Այս նյութը հրատարակվել է Մաթեմատիկա, Ուրախ մաթեմատիկա-ում։ Էջանշեք մշտական հղումը։

4 Responses to Կենգուրուի խնդիրներ

  1. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 08-12.04.2019 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

  2. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. – Մարի Մուղդուսյան ուսումնական բլոգը

  3. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 15-19.04.2019 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

  4. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 15-19.04.2019 – Մարի Մուղդուսյան ուսումնական բլոգը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s