Ուսումնական ճամփորդություն. « Հովհաննես Թումանյան 150 »

«Երևանյան թափառումներ, Թումանյանական ֆլեշմոբ:

Օրը՝ 19 փետրվար

Ժամը՝ 11։00 – 13։30

Վայրը՝ «Ազգային Ժողովի Բաց Այգի», «Սիրահարների այգի»։

Քայլք Երևանի կենտրոնում․ Կարդում ենք Թումանյան 

Նախագծի մասնակիցներ՝  Հարավային դպրոցի 3-րդ  դասարանների սովորողներ, 

Թումանյանական ընթերցումներ, երգեր թումանյանական ստեղծագործություններով։

10։20՝ մեկնում  Հարավային  դպրոցից

Ծրագրում.

11.30՝  Կարդում ենք Թումանյան «Ազգային Ժողովի Բաց Այգում», «Սիրահարների այգում»

12:300՝ «Գրանդ Քենդի» մանակական սրճարան

13։30՝ Վերադարձ Հարավային  դպրոց

Ավետ Մանվելյան. Մեր ճամփորդությունը

Հայկ Փիլիպոսյան. Մեր ճամփորդությունը

Էլեն Բուդաղյան. Իմ և դասարանի ճամփորդությունը

Վազգեն Քամալյան. Ճամփորդություն

Ստեղծագործությունները՝

ԿՌՈՒՆԿՆԵՐ

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

ԼՈՒՍԱԲԱՑԻՆ

Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
-Ճիկ-Ճիկ, Ճիկ-Ճիկ,
Զարթնեց մթում ծիտը ծառին.

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

ԾԻՏԻԿԻ ՕՐՈՐԸ
Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.
Փչի՛, հովիկ, փչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
Փչի՛, հովիկ, փչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի.
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
Բայց տես, ծիտիկը քնից չզարթնի.
Կամա՛ց փչի, կամա՛ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի,
Նանի՜, ծիտիկ, նանի՜։

ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։

ՔԱՄԻՆ

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

ՄԱՐՏ
Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

ՈւԼՈՒՆՔ
Գարունը եկավ ամպերով
Ամպերը եկան անձրևով
Անձրևը տանեմ արտին տամ,
Արտը ինձ ցորեն տա
Ցորենը տանեմ ջաղացին տամ,
Ջաղացը ինձ ալյուր տա․
Ալյուրը տանեմ տաշտին տամ,
Տաշտը ինձ խմոր տա.
Խմորը տանեմ թոնրին տամ,
Թոնիրը ինձ հաց տա.
Հացը տանեմ բոշին տամ,
Բոշեն ինձ ուլունք տա.
Ուլունքը տանեմ նանիս տամ,
Նանս ինձ ծեծի՜, ծեծի՜,
Տանից քշի, դուրս անի։

ԿԱՆԱՉ ԱԽՊԵՐ

Է՜յ կանաչ ախպեր,
Է՜յ ճանաչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրնգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանաչ ախպեր,
Է՜յ ճանաչ ախպեր։

ԱՐԱԳԻԼ
(ժողովրդական)

Արագի՜լ, բարով եկար,
Հա՛յ, արագի՜լ, բարով եկար,
Դու մեզ գարնան նշան բերիր,
Մեր սրտերը ուրախ արիր:
Արագի՜լ, երբ գնացիր,
Դու մեզանից երբ գընացիր,
Հա՛փչեցին բուք ու բորան,
Ծաղիկները ամեն տարան:
Արագի՜լ, բարով եկար,
Հա՛յ, արագիլ, բարով եկար.
Բունդ շինիր դու մեր ծառին
Մեզ մոտ մնա ամբողջ տարին:

Այս նյութը հրատարակվել է Ճամփորդություններ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

2 Responses to Ուսումնական ճամփորդություն. « Հովհաննես Թումանյան 150 »

  1. Ծանուցում՝ Մայրենիի ստուգատես. փետրվարի 18-մարտի 15 — «Իմացումի հրճվանք» լաբորատորիա 2018-2019

  2. Ծանուցում՝ Մայրենի լեզվի օրեր — Խոսքի մշակույթ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: