Հետաքրքիր խնդիրներ

1․Հարավային դպրոցի բուֆետում ակցիա է, 4 բլիթը վաճառվում է երեքի գնով կամ 6 բլիթը` 4-ի գնով: Քանի՞ բլիթ գնեց Արեգը, եթե վճարել է 11 բլիթի գումար:

2. Անին տատիկի համար գնեց տուփով քաղցրավենիք` կոնֆետ , կեքս , բլիթ: Կոնֆետը և կեքսը միասին 7 տուփ էր, բլիթը և կեքսը` 9 տուփ, կոնֆետը և բլիթը ` 6 տուփ: Յուրաքանչյուրից քանի՞ տուփ գնեց:
3. Աստղանիշի փոխարեն տեղադրիր մաթեմատիկական գործողության նշաններ այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն: Անհրաժեշտության դեպքում օգտվիր փակագծերից: 1*3*2*1*2=10

4. Զավենը փորձում էր վերականգնել մոգական քառուկուսու բաց թողած թվերը (մոգական քառակուսի ասելով հասկանում ենք, որ քառակուսու տողերով, սյուններով, անկյունագծերով գրված թվերի գումարը նույնն է): Գրիր բաց թողած թվերից ամենամեծը:

5. Մերին, Մանեն, Մարինեն ունեն են տարբեր գույնի մեկական ժապավեններ` կարմիր, սպիտակ, կապույտ: Մերին ասաց. — Մանեն չունի կապույտ ժապավեն: Մանեն ասաց. -Մարինեն ունի սպիտակ ժապավեն: Մարինեն նշեց, որ երկուսն էլ սխալ են ասում: Մերիի ժապավենը ի՞նչ գույնի էր, եթե Մարինեն միշտ ճիշտ է խոսում:

6. Սոնան ընտրեց 9 քար և այն դասավորեց երեք շարքով: Գտիր յուրաքանչյուր շարքում քանի՞ քար դրեց, եթե մեկ քար վերցնի երկրորդ շարքից, երկրորդում կլինի այնքան քար, որքան առաջինում էր: Եթե մեկ քար վերցնի երրորդ շարքից, ապա սկզբում եղած երկրորդ շարքի և երրորդ շարքի քարերի քանակը կհավասարվի:
7. Սամվելը դպրոցի բակում տնկեց 26 ծառ: Բոլոր ծառերը բացի վեցից, խնձորենի էին: Բոլոր խնձորենիները բացի վեցից, ունեին դեղին պտուղ: Բոլոր դեղին խնձորենիների պտուղները բացի մեկից, անհամ էին: Քանի՞ համեղ դեղին խնձորենի կար:
8․Վեց ժամ երեսուն րոպե հետո կլինի գիշերվա ժամը չորսը: Հիմա ժամը քանի՞սն է:
Подпись отсутствует
9․ Մենք սալիկներով հավաքում ենք պատկերների հաջորդականություն: Առաջին չորս պատկերները համապատասխանաբար ունեն 1, 4, 7 և 10 սալիկներ: Քանի՞ սալիկ կունենա հինգերորդ պատկերը:
Подпись отсутствует

10․ Իմ շների թաթերի քանակը 18-ով մեծ է նրանց քթերի քանակից: Քանի՞ շուն ունեմ ես:
Подпись отсутствует
11․Զինվորները շարք կանգնեցին միմյանցից կես մետր հեռավորությամբ։ Ստացվեց 9 մետր երկարությամբ շարք։ Քանի՞ զինվոր էր կանգնած շարքում։
Подпись отсутствует

Այս նյութը հրատարակվել է Մաթեմատիկա, Ուրախ մաթեմատիկա-ում։ Էջանշեք մշտական հղումը։

4 Responses to Հետաքրքիր խնդիրներ

  1. Ծանուցում՝ Աշխատակարգ. 17.12 — 21. 12 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

  2. Ծանուցում՝ Հետաքրքիր խնդիրներ – Hayk Piliposyan

  3. Ծանուցում՝ 14.01-18.01. ճամբարային գործունեության աշխատակարգ | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

  4. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 21-25.01.2019. ձմեռային ճամբար | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s