Մաթեմատիկա

Անուն, ազգանուն

Դպրոց, դասարան, էլ. հասցե
1. Տիգրանը Գոռից 4 մատիտ ավելի ունի: Նա քանի՞ մատիտ պետք է տա Գոռին, որպեսզի տղաները հավասար քանակությամբ մատիտ ունենան:

2. Առանց մնացորդի և՛ 2-ի, և՛ 3-ի բաժանվող ամենափոքր թվին գումարեցին առանց մնացորդի և՛ 2-ի, և՛ 3-ի, և՛ 4-ի բաժանվող ամենափոքր թիվը: Ի՞նչ թիվ ստացվեց:
3. Պայուսակը 5 գրպան ունի: Գրպաններում կոնֆետներ դրեցին այնպես, որ դատարկ գրպան չլինի, հինգից ավելի կոնֆետ պարունակող գրպան չլինի, և բոլոր գրպաններում կոնֆետների քանակը տարբեր լինի: Քանի՞ կոնֆետ դրեցին գրպաններում:
4. 21, 19, 30, 25, 3, 12, 9, 15, 6, 27 թվերից ընտրեք երեք թիվ, որոնց գումարը 50 լինի:
5. Տուփում 6 գնդակ կա՝ սև, սպիտակ և կարմիր: Կարմիրները ավելի շատ են, քան սպիտակները, իսկ սպիտակները ավելի շատ են, քան սևերը: Յուրաքանչյուր գույնից քանի՞ գնդակ կա տուփում:
6. Իրար հետևից 10 հատ թիվ է գրված այնպես, որ յուրաքանչյուր երեք հարևան թվերի գումարը 15 է: Առաջին թիվը 7 է: Ի՞նչ թիվ է գրված 10-րդ տեղում:
7. Անին 12 տարեկան է, իսկ նրա հայրը՝ 42: Քանի՞ տարի հետո Անին 2 անգամ փոքր կլինի իր հայրիկից:
8. Արմենը և Մարտինը երկու տուփ կոնֆետ գնեցին: Յուրաքանչյուր տուփում 12 կոնֆետ կար: Արմենը իր տուփից կերավ մի քանի կոնֆետ, իսկ Մարտինը իր տուփից կերավ այնքան կոնֆետ, որքան մնացել էր Արմենի տուփում: Քանի՞ կոնֆետ մնաց երկու տուփերում միասին:
9. 4 պաղպաղակ գնելու համար Արմենին չէր բավականացնում 60 դրամ: Նա գնեց 3 պաղպաղակ և մոտը մնաց 30 դրամ: Սկզբում Արմենը քանի՞ դրամ ուներ:
10. Արամը և Լուսինեն 40 խնձոր քաղեցին: Երբ նրանք հավասար քանակությամբ խնձոր կերան, Արամին մնաց 9 խնձոր, իսկ Լուսինեին՝ 15: Քանի՞ խնձոր էր քաղել Արամը:

Այս նյութը հրատարակվել է Մաթեմատիկա, Ուրախ մաթեմատիկա, Uncategorized-ում։ Էջանշեք մշտական հղումը։

10 Responses to Մաթեմատիկա

  1. Ծանուցում՝ Hayk piliposyan

  2. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 19-23.11.2018 — Evelina-Hakobyan@mskh.am

  3. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 19-23.11.2018 — Elen-Budaghyan@mskh.am

  4. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 19-23.11.2018 — Avetmanvelyan

  5. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 19-23.11.2018 – Davit-Hayrapetyan@mskh.am

  6. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 19-23.11.2018 – Elen-Shaverdyan@mskh.am

  7. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 26-30.11.2018 — Avetmanvelyan

  8. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 03-07.12.2018 — Avetmanvelyan

  9. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 10-14.12.2018 — Avetmanvelyan

  10. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ – Mari-Mughdusyan@mskh.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s