Հայր Բոնամիի հեքիաթը. Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն  անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Ահա այդ հեքիաթը.

Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում:

Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր~ըխկ, թր~ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե նիչ անեն:

— Հասկացա~, — բացականչում է նրանցից մեկը: — Հրե~ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ` տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի  ավերակ ասա:Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ “Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես”:Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

— Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ, — հարցնում է նա:

— Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:

— Ի՜նչ եք ասում, — պատասխանում է մարդը: — Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ զվարճալի էր:

 

Այս նյութը հրատարակվել է Հեքիաթներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

8 Responses to Հայր Բոնամիի հեքիաթը. Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

  1. Ծանուցում՝ 15.10-19.10. աշխատանքային նախագիծ | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

  2. Ծանուցում՝ 15.10-19.10. աշխատանքային նախագիծ — Evelina-Hakobyan@mskh.am

  3. Ծանուցում՝ 15.10-19.10. աշխատանքային նախագիծ — Elizabet-Hakobyan@mskh.am

  4. Ծանուցում՝ 15.10-19.10. աշխատանքային նախագիծ — h.khachik@mskh.am

  5. Ծանուցում՝ 15.10-19.10. աշխատանքային նախագիծ – aleqs-shahverdyan@mskh.am

  6. Ծանուցում՝ 15.10-19.10. աշխատանքային նախագիծ – Hamlet-Balasanyan@mskh.am

  7. Ծանուցում՝ Նախագծային ուսուցման շաբաթ 22-26.10.2018 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

  8. Ծանուցում՝ Աշխատակարգ. – Mari-Mughdusyan@mskh.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s