Ղազարոս Աղայան. Արևի հրամանը

Գարնանային մի սիրուն առավոտ արևը բարձրացավ և ասաց աստղերին.

— Դե, սիրո՛ւն աստղիկներ, երկնքի ճրագներ, հիմա գնացեք, գիշերը եկեք:

Ծաղիկներին ու թռչնիկներին ասաց.

— Զարթնեցե՛ք, ծաղիկներ, զարթնեցե՛ք, թռչնիկներ:

Եվ զարթնեցին բոլոր ծաղիկները, թռչնիկները:

-Ես պիտի երգեմ,- ասաց արտույտը:

-Ես պիտի ծաղկեմ,- ասաց վարդը:

-Իսկ ես ի՞նչ պիտի անեմ,-ասաց մութ ամպիկը,- չջրե՞մ երկիրը:

Արևը պատասխանեց.

-Թող երգի արտույտը, թող բացվի վարդը, իսկ մութ ամպիկը, ջրով լիքը, թող գնա հեռանա:

Ծաղիկները բացվեցին, թռչնիկները երգեցին, երեխեքն էլ զարթնեցին ու սկսեցին արևի երգը:

Այս նյութը հրատարակվել է Հեքիաթներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։