Ջաննի Ռոդարի. Թափանցիկ Ջակոմոն

Վաղուց, շատ վաղուց, կամ գուցե մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ գուցե մի-քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Այնքան թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան, ինչպես օդի միջից կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի միջից:  Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, նա թափանցիկ էր, ապակու էր նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր գոյանում:

Բոլորը   տեսնում էին, թե ինչպես էր նրա արյունը շարժվում, ինչպես էր նրա սիրտը բաբախում:  Պատկերացնում եք՝    նրա մտքերն էին էին պարզ երևում.  մարդիկ ազատ կարդում էին նրա մտքերը, որոնք անցնում- դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում,  ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալմամբ սուտ ասաց, և մարդիկ իսկույն տեսան կրակե գնդիկի պես մի բան, որը բոցավառվեց նրա ճակատին:   Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց ու անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց : Այդ օրվանից   ամբողջ կյանքում  նա ոչ մի անգամ և ոչ մի տառ սուտ չասաց:

Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան  մի գաղտնիք  վստահեց: Եվ բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց անհանգիստ պտտվել մի սև գունդ: Եվ գաղտնիքը էլ գաղտնիք չէր:

Մի  անգամ Ջակոմոյի ընկերը  նրան  մի գաղտնիք  վստահեց, և նույն րոպեին սև գնդի նման մի   բան անհանգիստ գլորվեց և պտտվեց նրա գլխում: Իհարկե, բոլորն էլ տեսան այդ գունդը, և գաղտնիքն էլ գաղտնիք չէր:

Ժամանակ անցավ, տղան մեծացավ, դարձավ պատանի, հետո տղամարդ: Բայց   առաջվա նման բոլորը կարող էին հեշտ ու հանգիստ կարդալ նրա բոլոր մտքերը: Նա կարող էր    բարձրաձայն պատասխանել  իրեն ուղղված հարցերին, մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին,  բայց ժողովուրդը նրանկ Ջակոմո-Ապակի էր կոչում,  և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը բարիվ ու ազնիվ էին դառնում:

Դժբախտաբար անսպասելի կերպով այդ պետության ղեկավար դարձավ մի դաժան բռնակալ: Ժողովրդը շատ վատ վիճակի մեջ ընկավ:  Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին,   ոչ ոք չէր կարողանում ձայն հանել:  Ով բողոքում էր , դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լռում էր և համբերում, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ լինել:

Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր,  մեկ է,  նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր,  և բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից և բռնությունից և ատում բռնակալին:

Ժողովուրդը գաղտնի կրկնում էր Ջակոմոյի մտքերը և այդպիսով  կամաց-կամաց հուսադրվում:

Բռնակալն իմանում է այդ մասին և հրամայում անմիջապես բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:

Հենց այդ ժամանակ էլ պատահեց աներևակայելի մի բան: Այն բանտախցի պատերը , որտեղ Ջակոմոն փակված էր, նույնպես հանկարծ թափանցիկ դարձան, հետո թախանցիկ դարձան միջանցքի  պատերը, հետո բանտի արտաքին պատերը. ամբողջ բանտը կարծես ապակուց դարձավ:

Այն մարդիկ , ովքեր անցնում էին բանտի մոտով, կարողանում էին տեսնել Ջակոմոյին՝ նստած իր բանտախցում, և առաջվա նման կարողանում էին կարդալ նրա մտքերը:

Երբ գիշեր եղավ, բանտն այնքան պայծառ լուսավորեց քաղաքը, որ բռնակալը հրամայեց փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, միևնույն է, նա չկարողացավ հանգիստ քնել: Չնայած այն բանին, որ Թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում , էլի նրանից ավելի ուժեղ դուրս եկավ:

Իսկ գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է , այն ավելի  պայծառ է,  քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է ցանկացած փոթորիկից:

Այս նյութը հրատարակվել է Հեքիաթներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

6 Responses to Ջաննի Ռոդարի. Թափանցիկ Ջակոմոն

  1. Ծանուցում՝ Նախագծային ուսուցման շաբաթ. աշխատանքային նախագիծ. 03.04-07.04 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երկրորդ դասարան

  2. Ծանուցում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երկրորդ դասարան

  3. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 11-15.03.2019 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

  4. Ծանուցում՝ Աղայանական-ռոդարիական ստուգատես | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

  5. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 18-22.03.2019 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

  6. Ծանուցում՝ Բացօթյա ընթերցանություն Հարավի պարտեզում | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s