Ուսումնական ճամփորդություն Հենրիկ Մալյանի թատրոն

Այցելության օրը՝ Մարտի 6

Սկիզբը՝ 11.00

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1-3-րդ դասարանցիներ

Նպատակը՝ «Կարդում ենք Թումանյան» նախագիծ

նախագծի շրջանակում սովորողները դիտելու են թումանյանական հեքիաթների («Նեսոյի քարաբաղնիսը», «Խելոքն ու հիմարը», «Բարեկենդանը», «Կացին ախպեր», « Սուտլիկ որսկանը», «Մի կաթիլ մեղր», «Շունն ու կատուն», «Կիկոսի մահը», «Անխելք մարդը») հիման վրա պատրաստված ներկայացումը, որի միջոցով յուրացնելու են թումանյանական հեքիաթները:

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • ընթերցելու որակական հատկանիշների բարելավում (դերերով ընթերցանություն)
  • ստեղծագործական մտքի զարգացում (ռոդարիական հնարքներով աշխատանք)
  • էլեկտրոնային բառարանի գործածման հմտության զարգացում
  • բնութագրելու, նկարագրելու հմտությունների զարգացում (կերպարների, հերոսների նկարագրում, բնութագրում)
  • խմբային ու համագործակցային հմտություների զարգացում (հեքիաթների բեմականացում)

Նկարագրությունը

Ճամփորդության նախապատրաստական  փուլ

  • մինչ ներկայացումը ծանոթանալ վերը նշված հեքիաթներին.
  • լեզվական-ստեղծագործական աշխատանքների իրականացում (աշխատանք տեքստի հետ, ռոդարիական հնարքներով աշխատանք, բառարանի կիրառությամբ անհասկանալի բառերի բացատրություն, կերպարների նկարագրություն, բնութագրում, վերլուծություն).
  • հեքիաթների բեմականացում
  • նկարել հեքիաթները, հեքիաթից հատվածներ, հերոսներին
  • ճամփորդական կանոնների քննարկում
  • քարտեզի ուսումնասիրություն
  • ճամփորդությունից հետո տպավորությունների ամփոփում պատումների, ռադիոհաղորդման տեսքով.

map_tile (1)Ճամփորդության ընթացքում սովորողները այցելում են թատրոն, դիտում են ներկայացումը:

Ճամփորդության ամփոփման փուլում սովորողները պատումի, ռադիոհաղորդման տեսքով ներկայացնում են իրենց տպավորությունները:

Օգտվել եմ Հարությունյան Անահիտի ուսումնական բլոգից:

Այս նյութը հրատարակվել է Ճամփորդություններ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

2 Responses to Ուսումնական ճամփորդություն Հենրիկ Մալյանի թատրոն

  1. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 05-07.03.2018 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երկրորդ դասարան

  2. Ծանուցում՝ Մարտ ամսվա գործունեության հաշվետվություն | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երկրորդ դասարան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s