Աշնանային բանաստեղծություններ

Աշուն
Համո Սահյան

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Աշուն
Հովհաննես Թումանյան

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

 

Տերևաթափ
Հովհաննես Թումանյան

Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―
Ասավ քամին տերևներին,―
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։

Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ…
Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև,

Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այսուհետև
Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ…
Տերևները հենց լսեցին,
Նախշուն, նախշուն գույներ հագան,

Սըվսըվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան։

Այս նյութը հրատարակվել է Բանաստեղծություններ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

6 Responses to Աշնանային բանաստեղծություններ

  1. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 25-29.09.2017 — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երկրորդ դասարան

  2. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 02-06.10.2017 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երկրորդ դասարան

  3. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 09-13.10.2017 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երկրորդ դասարան

  4. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 16-20.10.2017 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երկրորդ դասարան

  5. Ծանուցում՝ Նախագծային շաբաթ․սեպտեմբերի 2-6 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց-պարտեզի 2-րդ դասարանի ուսուցման խումբ

  6. Ծանուցում՝ Շաբաթվա նախագիծ՝ 09.09-13.09 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց-պարտեզի 2-րդ դասարանի ուսուցման խումբ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s