Մարիա Մոնտեսորիի տասնինը պատվիրանները ծնողներին

  1. 11130177_727966730649204_253441022448121613_nԿարծիք կա, որ 20-րդ  դարի 4 մանկավարժները՝  ամերիկացի Ջ. Դյուին, գերմանացի Գ. Կերշենշտեյները, իտալուհի Մ. Մոնտեսորին և խորհրդային  մանկավարժ Ա. Մակարենկոն դաստիարակության մեջ հեղափոխություն իրականացրին:Մարիա Մոնտեսորին ձևակերպել է կարճ պատվիրան-հիշեցումներ ծնողների համար: Դրանք պարզ բաներ են, բայց եթե խորանանք դրանցից յուրաքանչյուրի մեջ, կպարզվի՝ բազմահատոր իմաստություն է՝ ամփոփված մի քանի բառի մեջ: Խորհուրդ է տրվում տարին գոնե մեկ անգամ վերընթերցել այս ցուցակը։ Այդ դեպքում երեխաների հետ փոխհարաբերությունները կարող են որակապես այլ մակարդակի հասնել, իսկ երեխան ավելի զարգացած ու ներդաշնակ անձնավորություն կդառնա։
    1. Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:
  2. Եթե երեխային հաճախ քննադատում են, նա  սովորում է դատապարտել:
  3. Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
  4. Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:
  5. Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:
  6. Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ լինել է սովորում:
  7. Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:
  8. Եթե երեխային հաճախ են պախարակում, նա սովորում է մեղավոր զգալ:
  9. Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:
  10. Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:
  11. Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:
  12. Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:
  13. Երեխայի մասին վատ մի խոսեք նրա ներկայությամբ կամ առանց նրա:
  14. Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:
  15. Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:
  16. Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:
  17. Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է:
  18. Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:
  19. Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը:
    Մանկավարժական հանդես «Դպիր» 83

 

 

 

Այս նյութը հրատարակվել է Uncategorized-ում։ Էջանշեք մշտական հղումը։

6 Responses to Մարիա Մոնտեսորիի տասնինը պատվիրանները ծնողներին

  1. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 28.11-02.12.2016 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հիմնական դպրոցի առաջին դասարան

  2. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 27.11-01.12.2017 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երկրորդ դասարան

  3. Ծանուցում՝ Աշխատակարգ. 12.11-16.11 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

  4. Ծանուցում՝ Աշխատակարգ. – Mari-Mughdusyan@mskh.am

  5. Ծանուցում՝ Աշխատակարգ. 12.11-16.11 – Hayk piliposyan

  6. Ծանուցում՝ Աշխատակարգ. 12.11-16.11 – Vazgen-qamaryan@mskh.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s