Դոնալդ Բիսեթ « Մկները Լուսնի վրա »

d5b4d5afd5b6d5a5d680d5ab-d5aad5b8d682d5b2d5b8d5bed5a8-d5b6d5afd5a1d680d5a8Մի օր երեկոյան, երբ ես համարյա քնած էի, տեսնեմ՝ մեկը ճանկռում է պատուհանս և ձայն տալիս: Ես մոտեցա պատուհանին, բացեցի և տեսա իմ ծանոթին, որ Լուսնի վրա էր ապրում: Նրա անունը Ջորջ էր: 
-Բարեկա՛մս, պիտի օգնես,-ասաց նա:
-Ես սիրով կօգնեմ, -ասացի ես:-Բայց հիմա նստիր, հանգստացիր, հոգնած կլինես, երկար ճանապարհ ես անցել: Թեյ ուզո՞ւմ ես:
-Հաճույքով կխմեմ,-պատասխանեց նա: 
Գնացի խոհանոց, կատվին ասացի՝ կորի: Հետո՝ տեղնուտեղը ներողություն խնդրեցի.
-Ներիր ինձ, փիսո ջան, ես ընկերոջս եմ հյուրասիրում, նա թեյ է ուզում, իսկ դու փռվել ես ճամփին: 
_Հենց հիմա կգնամ,- մլավեց իմ կատուն: Տես, է՛, չէի էլ մտածում, որ այս պահին թեյ կխմենք, ջա՜ն : Ես երեք բաժակ թեյ դրեցի՝ մեկը՝ Ջորջին, մեկը՝ կատվիս, մեկը՝ ինձ: 
-Դե հիմա պատմի՛ր, տեսնեմ՝ ինչ է եղել,-ասացի Ջորջին:
-Մկները,-պատասխանեց նա:-Լուսնի վրա այնքան մուկ է լցվել, որ ոչ ոք չի ուզում այնտեղ ապրել, ես էլ չեմ կարողանում ամուսնանալ: Կանայք ամենից շատ մկներից են վախենում: Խորհուրդ տուր՝ ինչ անեմ: 
Բացի այդ՝ մկները Լուսինն ուտում են, այն անընդհատ փոքրանում է, մնում է մի բարակ մահիկ: Էս մկները դա էլ են ուտում:   Ստիպված նոր Լուսին եմ պատրաստում: Եվ այսպես՝ քսանութ օրը մեկ: 
Երեխաներ, իսկ գիտե՞ք Լուսինն ինչ է:
Իսկ Լուսինը թարմ պանիրի գլխիկ է:
Իսկ սոված մկները հեշտ ու հանգիստ
 Իրենց փորն են կշտացնում:
-Հա՜, վատ է, շատ վատ է:
Ես ինչ անեմ ձեզ համար: 
Մեկ էլ ես ու կատուս իրար նայեցինք: 
_Մյաու-մյաու,-ասաց կատուս:
-Հրաշալի է,-ասացի ես,-շատ հրաշալի:
Կատուն Ջորջի հետ Լուսին գնաց և վախեցրեց բոլոր մկներին: 
Հիմա նա տանն է, իմ խոհանոցում մուշ-մուշ քնած է: Ջորջը վերջապես ամուսնացել է:

Այս նյութը հրատարակվել է Հեքիաթներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

9 Responses to Դոնալդ Բիսեթ « Մկները Լուսնի վրա »

  1. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 28.11-02.12.2016 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հիմնական դպրոցի առաջին դասարան

  2. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 05-09.12.2016 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հիմնական դպրոցի առաջին դասարան

  3. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 27.11-01.12.2017 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երկրորդ դասարան

  4. Ծանուցում՝ Աշխատակարգ. 12.11-16.11 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

  5. Ծանուցում՝ Աշխատակարգ. – Mari-Mughdusyan@mskh.am

  6. Ծանուցում՝ Աշխատակարգ. 12.11-16.11 – Hayk piliposyan

  7. Ծանուցում՝ Աշխատակարգ. 12.11-16.11 – Vazgen-qamaryan@mskh.am

  8. Ծանուցում՝ Աշխատակարգ. 20.05 -24.05 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

  9. Ծանուցում՝ Աշխատակարգ. 20.05 -24.05 – Էլեն Շավերդյանի ուսումնական բլոգը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s