Ջրափոսի և չամիչով բուլկիի մասին

IMG_4740Մայթի վրա փոքր  ջրափոս կար: Մի քիչ առաջ անձրև էր եկել, փայլուն տերևներից դեռ ջրի կաթիլներ էին թափվում:

Ջրափոսի մոտով անցնողները կարող էին իրենց տեսնել ջրի մեջ՝ և՛ մարդիկ, և՛ կարմիր ավտոբուսները: «Հետաքրքիր է ապրելը,-մտածում էր ջրափոսը:-Այստեղ ավելի ուրախ է, քան ամպերի վրա: Իսկ  ի՜նչ լավ կլիներ, եթե մեկը խմեր ինձ: Բա ջրերն ինչի՞ համար են, իհարկե՝ խմելու»:
Հենց այդ ժամանակ ջրափոսի մոտով մեծ սայլ էր անցնում՝ մեջը լիքը չամիչով բուլկի:   Բուլկիներից մեկը պատահական գլորվեց, ընկավ և չլմփաց ուղիղ ջրափոսի մեջ:

_Վայ, վայ, վայ,-ասաց չամիչով բուլկին: -Էս ո՜նց թրջվեցի, սրանից հետո ով կուզի ինձ ուտել: Խեղճ ես, խեղճ:

Ու խեղճ բուլկին հոնգուր-հոնգուր լաց եղավ:

_Մի լաց,-ասաց ջրափոսը,-  կտեսնես, ամեն ինչ լավ կլինի:
_Շնորհակալ եմ բարի խոսքի համար,-ասաց բուլկին,-այստեղ այնքան էլ վատ չէ, և՛ մարդիկ են շատ, և՛ կարմիր ավտոբուսները, և՛ ծառերից ջրի կաթիլներ են կաթում, բայց չամիչով բուլկիի համար այստեղ խոնավ է, ես համս կկորցնեմ: Ինձ կայարանի մոտի սրճարանն էին տանում, որպեսզի թեյի հետ մատուցեն: Էս ինչ փորձանք էր:

Բուլկին շարունակեց աղեկտուր լացը. դա ամենադժբախտ լացն է:
_Լաց մի՛ լինիր, սիրելի՛ բուլկի,- ասաց ջրափոսը:
_ Էլ չեմ լացի,-պատասխանեց բուլկին,-ես շատ ուրախ եմ, որ ծանոթացա քեզ հետ: Ի՜նչ լավ կլիներ, որ մեկը խմել և ուտել ուզենար:  Մեզ էլ հենց դա է պետք:

_Ճիշտ ես ասում,- համաձայնեց ջրափոսը,- նայի՛ր, նայի՛ր, տեսնո՞ւմ ես…
Դիմացի փողոցից նրանց էր մոտենում մայր սագը իր երեք ձագերի հետ:  Ոստիկանը բարձրացրեց ձեռքը, կանգնեցրեց մեքենաները և ավտոբուսները, որ սագն իր ձագերի հետ հանգիստ անցնի փողոցը:
_Ո՞ւր եք գնում,-հարցրեց ոստիկանը:
_Կըռ,-պատասխանեց մայր-սագը,- գնում ենք ջրափոսի մոտ:
Սագիկներն էլ պատասխանեցին՝ կըռ-կըռ-կըռ,- և վազեցին մայրիկի ետևից:

_Օֆ, ոնց եմ հոգնել,- ասաց մայր-սագը,-լավ կլիներ՝ երեխաներն էլ հանգստանային, մի բան ուտեին:

Հանկարծ նա տեսավ ջրափոսն ու նրա մեջ՝ չամիչով բուլկին:

Կըռ – կըռ – կըռ,-ասաց նա: -Տեսեք՝ ինչ լավ չամիչով բուլկի է և ինչ համակրելի ջրափոս:

Ամբողջ ընտանիքը գոհ էր:
_ Կըռ – կըռ – կըռ,-ասացին սագիկները, – ի՜նչ համեղ բուլկի էր: Կըռ – կըռ – կըռ: Բա ջրափոսի ջուրն ինչ համեղ էր:

Նրանց մոտով ավտոբուսներն էին սլանում, մարդիկ էին անցնում: Երբ արևը մայր մտավ, դարձյալ անձրև եկավ, ծառերից կաթացին ջրի կաթիլները, մայթին նոր ջրափոս հայտնվեց:

_Դը՜ռռ,-ձայնեց ավտոբուսը:

_ Կըռ – կըռ – կըռ,-ասաց մայր սագը:
__ Կըռ – կըռ – կըռ,-պատասխանեցին սագիկները:
_Կաթ-կաթ-կաթ,- կաթկթում էր անձրևը:

Ահա և ամբողջ պատմությունը: .

 

Այս նյութը հրատարակվել է 2016 ուսումնական տարի. առաջին դասարան, Հեքիաթներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

19 Responses to Ջրափոսի և չամիչով բուլկիի մասին

  1. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 14-19.11.2016 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հիմնական դպրոցի առաջին դասարան

  2. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 21-25.11.2016 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հիմնական դպրոցի առաջին դասարան

  3. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 28.11-02.12.2016 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հիմնական դպրոցի առաջին դասարան

  4. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 05-09.12.2016 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հիմնական դպրոցի առաջին դասարան

  5. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 13-17.02.2017 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հիմնական դպրոցի առաջին դասարան

  6. Ծանուցում՝ Ուսումնական աշուն | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երկրորդ դասարան

  7. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 06-10.11.2017 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երկրորդ դասարան

  8. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 13-18.11.2017 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երկրորդ դասարան

  9. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 20-24.11.2017 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երկրորդ դասարան

  10. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 27.11-01.12.2017 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երկրորդ դասարան

  11. Ծանուցում՝ Աշխատակարգ. 12.11-16.11 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

  12. Ծանուցում՝ Աշխատակարգ. – Mari-Mughdusyan@mskh.am

  13. Ծանուցում՝ Աշխատակարգ. 12.11-16.11 – Hayk piliposyan

  14. Ծանուցում՝ Աշխատակարգ. 12.11-16.11 – Vazgen-qamaryan@mskh.am

  15. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 08-12.04.2019 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

  16. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. – Մարի Մուղդուսյան ուսումնական բլոգը

  17. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 15-19.04.2019 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

  18. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 15-19.04.2019 – Մարի Մուղդուսյան ուսումնական բլոգը

  19. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ՝18.11-22.11 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց-պարտեզի 2-րդ դասարանի ուսուցման խումբ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s