«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

14225626_1296271603729939_2439627645741813586_nԲարձունքի նվաճում ուսումնական նախագիծը կրթահամալիրում իրականացվում է տարվա մեջ երկու անգամ՝ սեպտեմբերի 3-4 և մայիսի 28-29:

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ՝

• Կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների /իրերի/ ցանկ
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել, տեսածը նկարել, ծեփել

Ճամփորդության ընթացքում հաղթահարելով նախատեսված բարձունքը՝ ծածանել եռագույնն ու կրթահամալիրի դրոշը:
Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոպատումներով, տեսաֆիլմերով:

Մասնակիցներ՝ Հիմնական դպրոցի  1-ին դասարանցիներ, ծնողներ, ընտանիքի անդամներ

Օրը՝ սեպտեմբերի 21

Մեկնումը՝ 10.00, վերադարձը՝ 17.00

Վայրը՝ Կոտայքի մարզ,Բուժական գյուղի հյուսիս-արևելյան կողմ. Թեղենյաց վանք

Նպատակը՝ ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Խնդիրները`

  • Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
  • Թիմային /խմբով/ աշխատելու կարողության ձևավորում
  • Ընտանիքին ներգրավումն ուսումնական գործընթացին
  • Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում, իրագործում

Նախագծի իրականացման նկարագրություն

Սովորողները՝

  • Աշխատանքի բաժանում են կատարում
  • Մշակում են կանոնները
  • Տեղում հանրօգուտ աշխատանք են իրականացում
  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, հանդիպող բնակավայրերը
  • Հանդիպած հետաքրքիր մարդիկ, տեսարաններ

Աշխատանքի ընթացքը՝

Ճանապարհորդության հայտը պետք է լրացնել սովորողների հետ միասին: Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր երեխա պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներն ըստ նախասիրությունների բաժանվում են խմբերի.

  • սանիտարների խումբը, որն իր հետ կունենա անհրաժեշտ բժշկական պարագաներ և անհրաժեշտության դեպքում կօգնի վնասված կամ հիվանդ երեխային
  • մաթեմատիկների խումբը կհաշվարկի ճամփորդության ծախսերը, վարորդի օգնությամբ կգրանցի ճանապարհի երկարությունը, որքան ժամանակում կհասնենք նշված վայրը, կփորձենք քայլերով հաշվել բարձունքի բարձրությունը
  • սննդի պատասխանատուները կկազմեն սննդի ցուցակը, կպատրաստեն բուտերբրոտները և հոգ կտանեն, որ բոլորը սնվեն
  • լրագրողների խումբը պետք է ներկայանա ՏՀՏ միջոցներով՝ տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ` կայքի նյութը, ֆոտոշարքը կամ ֆիլմը պատրաստելու համար
  • բնապահպանների խումբը պետք է տեղանքի մաքրումը , հանրօգուտ աշխատանքը կազմակերպի:

 Ակնկալվող արդյունքները՝

  • Ծանոթանում են տեղանքին
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և ձայնագրում են իրենց տեսածի, լսածի մասին, զարգանում է բանավոր խոսքը
  • Կատարում են չափումներ և հաշվարկներ:
Այս նյութը հրատարակվել է 2016 ուսումնական տարի. առաջին դասարան-ում։ Էջանշեք մշտական հղումը։

5 Responses to «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

  1. Ծանուցում՝ Հեղինակային կրթական ծրագրերի սեպտեմբերյան ամենամյա 11-րդ հավաք, Հիմնական դպրոց | Հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա սեպտեմբերյան հավաք

  2. Ծանուցում՝ «Բարձունքի նվաճում», այդ թվում` երևանյան բլուրներ, Հիմնական դպրոց | Հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա սեպտեմբերյան հավաք

  3. Ծանուցում՝ Հեղինակային կրթական ծրագրերի սեպտեմբերյան ամենամյա 11-րդ հավաք | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

  4. Ծանուցում՝ Հիմնական դպրոցը սեպտեմբերյան հավաքում | Հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա սեպտեմբերյան հավաք

  5. Ծանուցում՝ Հաշվետվություն | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հիմնական դպրոցի առաջին դասարան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s