Երաժշտություն-ռիթմիկա դպրոց-պարտեզում

 

IMG_9277Դիպլոմային նախագիծը՝ Կարինե Բաբուջյանի, Արմինե Թոփչյանի
Ղեկավար՝ Հարություն Թոփիկյան:                                                                                                                          Նպատակը. սովորողների երաժշտական ընդունակությունների բացահայտում, դրսևորում, զարգացում:
Երաժշտականության ընդունակության զարգացումը, իհարկե, անհատական գործընթաց է, յուրաքանչյուր մարդու մոտ կարող են տարբեր մեթոդներ ազդել: Մի բան ընդհանրական, պարտադիր է՝ լսելու կարողությունը, ինչը նպաստում է շատ բնագավառների գործունեության, ուսուցման արդյունավետությանը: Լսելու կարողությունը կրտսեր տարիքից մարզելու կարիք ունի, կենտրոնացում, ուղեղի արթուն, աշխատանքային վիճակ է պահանջում:

Երաժշտական ռիթմիկան կրտսեր տարիքում լսելու կարողությունը զարգացնելու ամենագրավիչ, արդյունավետ ձևերից մեկն է: Այն խաղի է նման, սովորողները հեշտությամբ են ներգրավվում այդ խաղին:
Ռիթմիկ վարժություններ: Ռիթմիկ վարժությունների համար հատուկ պատրաստվածություն անհրաժեշտ չէ: Ձայներ ստանալու համար կարող է օգտագործվել ցանկացած բան. ձեռքեր, ոտքեր, բերան, մարմնի այլ մասեր, ջուր, շշեր, գդալներ, մետաղյա, փայտյա այլ իրեր, ինքնաշեն շրխկաններ: Վարժությունները կարելի է անել ցանկացած դիրքով՝ նստած, կանգնած, պառկած: Այս չպարտադրավածությունը, անսպասելիությունը, գործողությունների ազատությունը գրավում է սովորողներին:
  Առաջին քայլը խմբով միասին համաչափ որևէ պարզ ռիթմով ձայն հանելն է, հետո ռիթմը արագացնում ենք, դանդաղեցնում, ուշադրություն դարձնում համաչափությանը, որ որևէ մեկը հետ ու առաջ չընկնի. սա խաղի կանոններից է: Երբ սա հաղթահարվում է, կանոնավոր ռիթմը փոխում ենք անկանոնի, խառնում ենք համաչափությունը: Հետո բաժանվում ենք խմբերի, յուրաքանչյուր խումբ մի ռիթմիկ պատկեր է ստանում:
Ռիթմիկ պատկեր ստանալու ընթացքը ավելի ակտիվացնում է սովորողին, ինքնուրույն երաժշտական ձայն ստեղծելու հնարավորություն է տալիս, լրացուցիչ ջանք է պահանջում: Գործում է նաև խմբային աշխատանքը: Խմբի մասնակիցը որևէ փոքր ռիթմիկ պատկեր է առաջարկում, հաջորդ մասնակիցը դրան ավելացնում է իր պատկերը, մյուսը՝ իր, այսպես հաջորդաբար ստացվում է փոքր երաժշտություն: Ստացված փոքր երաժշտությանը միանում է մյուս խմբի նույն մեթոդով ստացած երաժշտությունը և ստեղծվում է երաժշտական երկխոսություն: Որպեսզի ընթացքը մոբիլ լինի, չհոգնեցնի, այն ուղղորդվում է շարժումներով, պարային բնույթ է ստանում:
Խմբերում առաջանում են լիդեր մասնակիցներ, որոնց երաժշտական ընդունակություններն ավելի ակնհայտ են, նրանք ստանձնում են խմբի յուրաքանչյուր անդամի ուսուցումը: Սովորողներն իրենց նախաձեռնությամբ բաժանվում են խմբերի, աշխատում են առանց ուսուցչի միջամտության, միմյանց հուշելով, օգնելով, սովորեցնելով: Իրենց առջև դրված ստեղծական խնդիրն ավելի արագ ու արդյունավետ է լուծվում: Արդյունքը սիրով են ցուցադրում, հաճախ՝ մրցակցելով, ինչը նաև արված աշխատանքին որակ է բերում:
 Ռիթմիկ նվագակցություն: Այս մեթոդը ունկնդրման լավ միջոց է, երբ սովորողը ոչ թե պասիվ ունկնդիր է, այլ՝ երաժշտությանը որևէ գործիքով նվագակցող: Սա լրացուցիչ հնարավորություն է, որ նա լսի նաև երաժշտության մեջ հնչող առանձին գործիքները-ձայները, դադարները, տարբերի ուժգնությունը, մեղմությունը, որպեսզի դրանց համապատասխան կարողանա հնչեցննել իրենը: Նվագակցման համար երաժշտություն ընտրելիս ցանկալի է, որ վերը նշվածները արտահայտիչ լինեն, որ սովորողը դրանք կարողանա լսել, տարբերել:

Խոսքային ռիթմ: Խոսքային ռիթմը կիրառվում է հիմնականում բանաստեղծությունների ուսուցման, ներկայացման համար: Յուրաքանչյուր բանաստեղծություն իր ներքին, թաքնված երաժշտությունն ունի, իր ռիթմը, կարևոր է, որ սովորողը կարողանա լսել դա: Իսկ դրա համար բանաստեղծության հետ պետք է խաղալ՝ վանկերով,բառերով, բառակապակցությունով, հանգով, տողով: Բայց անհրաժեշտ է այնպես անել, որ բանաստեղծության միտքը ամբողջական լինի, չկորցնի իմաստը, հակառակը՝ ավելի պատկերավոր դառնա: Սա էլ հմտություն է պահանջում: Զուտ մեխանիկական աշխատանք չի կարող լինել, ռիթմի մեխանիզմը օգտագործելով պիտի միտքը պատկերավոր փոխանցի: Սա հաճախ զուգորդվում է նաև ինքնաբուխ խաղով, կարող է ներկայացում դառնալ:
Ուսումնաերաժշտական թատրոն: Երաժշտական թատրոն-խաղը սովորողներին անկաշկանդ ինքնարտահայտվելու, իմպրովիզներ անելու հնարավորություն է տալիս, խթանում է երևակայությունը,  խոսքային հմտությունների և արտահայտչականության հմտություններ է ձևավորում, նպաստում է երաժշտության, պատկերի, գույների զգացողության, ճաշակի զարգացմանը:
Թատրոնի հնարքների  կիրառումը հեշտացնում է շփումը սովորողների հետ, նրանք դառնում են ավելի ազատ և ինքնավստահ, իսկ ուսումնական պրոցեսը՝ շա՜տ հետաքրքիր:

Երաժշտության ունկնդրում: Ամեն օր դասարաններում իրականացրել ենք դասական երաժշտության ունկնդրում: Սովորաբար դա լինում է ընդմիջումների ժամանակ: Նախօրոք ծանոթանում ենք ստեղծագործության և հեղինակի հետ, ապա սկսում է ունկնդրումը: Դասական երաժշտությունը առկա է լինում մեր ամենշաբաթյա աշխատանքային նախագծերի  մեջ: Սովորողները պատմում են, որ երեկոյան քնելուց առաջ լսում են դասական երաժշտություն, ու այդ սովորությունն իրենց շատ է դուր գալիս: Հատկապես լսում են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները, քանի որ դրանք ունեն բուժիչ հատկություն:
Երաժշտական ռադիո: Երաժշտական գործունեություններից է նաև ռադիոն: Երաժշտական նորություններ, ինֆորմացիայի որոնում, ծանոթացում երաժշտական ոճերի,  կոմպոզիտորների հետ, երգերի կատարում, երեգերի ընտրություն-մատուցում, մեկնաբանություններ:
Երաժշտականան գործունեության նշված մեթոդները.
Այս նյութը հրատարակվել է Uncategorized-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s