Միայն նախագծերով ուսուցման շաբաթ կրթահամալիրի հանրակրթական դպրոցներում, նախակրթարաններում, քոլեջում

11218493_727962843982926_677295953658814533_nՇատ կարևոր է, որ մարտի 21-ից, ինչպես նախատեսված է մեր օրացույցում, մեկնարկում է միայն նախագծերով ուսուցման շաբաթը,  երբ կրթահամալիրի հաստատություններում՝ Նոր դպրոցում, Դպրոց-պարտեզում, Գեղարվեստում, Հիմնականում, Միջին և Ավագ դպրոցներում, Քոլեջում՝ նախակրթարանի խմբերում, 1-3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ, 9-11-րդ, 12-րդ դասարաններում, երկարօրյա, լրացուցիչ կրթության ու մասնագիտական ուսուցման խմբերում-կուրսերում աշխատանքը կրթահամալիրում թե տանը, ուսումնա-հայրենագիտական ճամփորդության ժամանակ դառնում է մասնակցություն ուսումնական նախագծերին, և դպրոցները ինքնին դառնում են նախագծերի կազմակերպիչներ։ Ուսումնական պարապմունքներն սկսում են ժամը 9.00-ին։ Կրթահամալիրի երթուղիներն աշխատում են, ինչպես նախկինում։ Ուսումնական նախագծերը, ինչպես դպրոցի ներսում, այնպես էլ տանը,  ճամփորդության ժամանակ, կարող են լինել անհատական, տարատարիք, ներառել կրթահամալիրի այլ դպրոցի, քոլեջի սովորողներին, աշխատողներին։

Նախագծերի ուղղությունները.

  • Տեխնոլոգիական ստուգատեսի՝ ընթացող նախագծեր և նոր նախագծերի մեկնարկ՝
    – ներքին ու արտաքին միջավայրի բարելավման, ձևավորման, բարեկարգման նախագծեր,
    – պարտիզապուրակային, թաղարային, «Կրթական պարտեզ», «Պատշգամբը պարտեզ» նախագծեր,
    – կրտսեր դպրոցներում հեծանվային ակումբների ստեղծման, պարապմունքների անվտանգ անցկացման նախապատրաստում,
    – լողափերի որոշման, ձևավորման նախապատրաստման նախագծեր…
  • Սուրբ Հարության տոնի-ծեսի նախապատրաստական աշխատանք՝ ընտանեկան և մարտի 27-ին Սուրբ Երրորդության բակում միասնական տոնը նշելու համար
  • ապրիլյոթյան տոնախմբության նախապատրաստության համերգային նախագծեր
  • «Կարդում ենք» ստուգատեսի համերգային ներկայացումներ կրթահամալիրում, արտագնա և մեդիատիրույթում
  • ռազմա-մարզական խաղերի նախապատրաստում
  • կրթահամալիրային շախմատային խաղեր
  • ուսումնա-հայրենագիտական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, կրթական փոխանակումներ
  • ակումբային, այդ թվում՝ մարզական, նախագծեր
  • սովորողի ընտրությամբ գործունեության նախագծեր
  • ուսումնական այլ նախագծեր
  • «Ցտեսություն» նախագծի աշխատանքներ
  • մարտի 25-ի մեդաուրբաթ համերգի նախապատրաստում

Բոլոր մանկավարժական աշխատողները, կրթահամալիրի տնօրենը՝ իր ծառայություններով, դառնում են նախագծերի կազմակերպիչներ և աջակիցներ։ Այսօրվանից սկսած՝ նախագծերը սահմանված կարգով հրապարակվում են դասավանդողների բլոգներում, դպրոցների ենթակայքերում։ Յուրաքանչյուր սովորող ընտրում է իրականացվող նախագծերից, կազմում իր անհատական պլանը և մինչև մարտի 20-ը հրապարակում իր բլոգում։ Նախագծերում ընդգրկվում են բոլոր սովորողները՝ 2-4 տարեկանից։ Նախագծերի իրականացմանն առնչվող հայտերը բավարարվում են առաջնահերթության կարգով։

Սովորողների ամենօրյա հաշվառումն անում է նախագծի ղեկավարը և գրանցում դպրոցի հաշվառման մատյանում։ Սովորողը շաբաթվա աշխատանքի արդյունքներն ամփոփում է իր բլոգում։ Նախագիծն ամփոփում է նախագծի ղեկավարը իր բլոգում։

Ընտանեկան նախագծերի ընթացքը, ամփոփումը ներկայացվում են սովորողի բլոգում՝ իր և ծնողի կողմից։

Աղբյուրը՝ կրթահամալիրի տնօրենի բլոգ

Այս նյութը հրատարակվել է 2015-2016 ուսումնական տարի. երրորդ դասարան-ում։ Էջանշեք մշտական հղումը։

9 Responses to Միայն նախագծերով ուսուցման շաբաթ կրթահամալիրի հանրակրթական դպրոցներում, նախակրթարաններում, քոլեջում

  1. Ծանուցում՝ Նախագծային ուսուցման շաբաթ. աշխատանքային նախագիծ. 21-25.03.2016 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Գեղարվեստի կրտսեր դպրոցի երրորդ դասարան

  2. Ծանուցում՝ lianapetrosyanmskham

  3. Ծանուցում՝ Ալինա Ազարյան

  4. Ծանուցում՝ Նախագծային ուսուցման շաբաթ. աշխատանքային նախագիծ. | Տարոնի մոլորակ

  5. Ծանուցում՝ Աշխատանքային նաախագիծ | Արեգ Մարտիրոսյան

  6. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ | Վարդան Երանոսյանի բլոգ

  7. Ծանուցում՝ Նախագծային ուսուցման շաբաթ. աշխատանքային նախագիծ. 21-25.03.2016 | Zoya Zolyan

  8. Ծանուցում՝ Նախագծային ուսուցման շաբաթ. աշխատանքային նախագիծ. 21-25.03.2016 | sonasmskham

  9. Ծանուցում՝ Նախագծային ուսուցման շաբաթ. աշխատանքային նախագիծ. 21-25.03.2016 | Նազենի Հովհաննիսյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s