Թումանյան. «Սուտասանը»

20150416_131849Լինում է, չի լինում մի թագավոր։ Էս թագավորը իր երկրումը հայտնում է.
«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորթյան կեսը կտամ նրան»։
Գալիս է մի հովիվ։ Ասում է.
— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։
— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։— Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։
Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։
Գալիս է մի դերձակ։ Ասում է.
— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։
— Հա՜, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել. էս առավոտ մի քիչ անձրև թափվեց։
Սա էլ է դուրս գնում։
Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։
— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,— հարցնում է թագավորը։
— Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։
— Սի կոտ ոսկի՞,— զարմանում է թագավորը։— Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։
— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։
— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,— խոսքը փոխում է թագավորը։
— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

Այս նյութը հրատարակվել է 2015-2016 ուսումնական տարի. երրորդ դասարան-ում։ Էջանշեք մշտական հղումը։

18 Responses to Թումանյան. «Սուտասանը»

  1. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 09-12.03.2016 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Գեղարվեստի կրտսեր դպրոցի երրորդ դասարան

  2. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 09-12.03.2016 | Արեգ Մարտիրոսյան

  3. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 09-12.03.2016 | Մարիամ Մելքոնյան

  4. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 09-12.03.2016 | Ալինա Ազարյան

  5. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 09-12.03.2016 | Հայրապետյան Արթուր

  6. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 09-12.03.2016 | sonasmskham

  7. Ծանուցում՝ pvarujanmskham

  8. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 09-12.03.2016 By karinebabujyan on Март 7, 2016 | Оставить комментарий 11150364_727961593983051_5228289537066818129_nԱռավոտյան ընդհանուր պարապմունք Ձոն. տեխ

  9. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 09-12.03.2016 By karinebabujyan on Март 7, 2016 | Оставить комментарий 11150364_727961593983051_5228289537066818129_nԱռավոտյան ընդհանուր պարապմունք Ձոն. տեխ

  10. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 09-12.03.2016 By karinebabujyan on Март 7, 2016 | Оставить комментарий 11150364_727961593983051_5228289537066818129_nԱռավոտյան ընդհանուր պարապմունք Ձոն. տեխ

  11. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 09-12.03.2016 By karinebabujyan on Март 7, 2016 | Оставить комментарий 11150364_727961593983051_5228289537066818129_nԱռավոտյան ընդհանուր պարապմունք Ձոն. տեխ

  12. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 09-12.03.2016 By karinebabujyan on Март 7, 2016 | Оставить комментарий 11150364_727961593983051_5228289537066818129_nԱռավոտյան ընդհանուր պարապմունք Ձոն. տեխ

  13. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 09-12.03.2016 | Տարոնի մոլորակ

  14. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 09-12.03.2016 | Լիանա Հայրապետյան,

  15. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 09-12.03.2016 | Վարդան Երանոսյանի բլոգ

  16. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 09-12.03.2016 | Zoya Zolyan

  17. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 09-12.03.2016 | Նարե Մուրադյան

  18. Ծանուցում՝ Աշխատանքային, նախագիծ | Նազենի Հովհաննիսյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s