Առցանց ուսուցում. հունվարի 25-29

12003219_954031804655718_2816770532586190239_n

Ժամանակահատված՝ հունվարի 25-29

Մասնակիցներ՝  3.2 դասարանցիներ

Ջաննի Ռոդարի. «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» ստեղծագործությունը (ինչքան կարդացել եք) վերլուծե՛ք ըստ քառաբաժանման մեթոդի, կգրեք մանրամասն՝

  • 1. Ի՞նչ եմ տեսնում և լսում:
  • 2. Ի՞նչ եմ զգում:
  • 3. Ի՞նչ մտքեր ծնվեցին:
  • 4. Ինչպե՞ս կվերնագրեի:
    Գրքի էլեկտրոնային տարբերակն է՝http://gradaran.mskh.am/node/3079
  • «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» ստեղծագործության միջից առանձնացրու՛ ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր, ինչպիսի՞ հարցերին պատասխանող բառեր:

  • Հորինի՛ր ‹Երգող կարագը›› վերնագրով պատմություն, մուտքագրիր, նկարի՛ր Paint ծրագրով:Հորինի՛ր հանելուկներ :

Մաթեմատիկական գործունեություն. խնդիրներ.

Երեխաները չափում են ավազե խաղադաշտի երկարությունը քայլերով։ Արմինեն արեց 15 քայլ, Բաբկենը՝ 17, Գայանեն՝ 12, Վիգենը՝ 14։ Ո՞ւմ քայլն է ամենաերկարը։ A) Արմինեինը B) Բաբկենինը C) Գայանեինը D) Վիգենինը E) Հնարավոր չէ որոշել

 

Լաստանավը կարող է միաժամանակ տեղափոխել 10 փոքր կամ 6 մեծ ավտոմեքենա։ Չորեքշաբթի օրը լաստանավը գետն անցավ հինգ անգամ և, լինելով միշտ լրիվ բեռնված, մի ափից մյուսը տեղափոխեց 42 ավտոմեքենա։ Քանի՞ փոքր ավտոմեքենա է այն տեղափոխել։ (A) 10 (B) 12 (C) 20 (D) 22 (E) 30

 

Հասմիկը երեք պաղպաղակի համար վճարել է 450 դրամ։ Միքայելը երկու կարկանդակի համար վճարել է 240 դրամ։ Որքա՞ն է վճարել Դավիթը մեկ պաղպաղակի և մեկ կարկանդակի համար։

 

Ձվերը տեղավորում են 6 կամ 12 տեղանոց արկղերի մեջ։ Ամենաքիչը քանի՞ արկղում կարելի է տեղավորել 66 ձուն այնպես, որ արկղում դատարկ տեղ չմնա։ (A) 5 (B) 6 (C) 9 (D) 11 (E) 13

Ռեստորանում ապուրը կարելի է գնել 4 եվրոյով, փլավը՝ 9 եվրոյով, իսկ թխվածքը՝ 5 եվրոյով։ Կա նաև առաջարկ՝ գնել բոլորը միասին, երբ ապուրի, փլավի և թխվածքի համար միասին պետք է վճարել 15 եվրո։ Որքա՞ն գումար կարելի է խնայել, եթե օգտվենք առաջարկից՝ ուտեստները առանձին պատվիրելու փոխարեն։ (A) 3 եվրո (B) 4 եվրո (C) 5 եվրո (D) 6 եվրո (E) 7 եվրո

 

Նկարում պատկերված է 8 լուցկու հատիկներից կառուցված քառակուսի։ Դրանցից 4 լուցկու հատիկը դրված է մեկը մյուսի վրա։ Հեռացրեք երկու լուցկու հատիկներ այնպես, որ մնա 3 քառակուսի։1

Բնագիտական փորձեր

Բնագիտա-տեխնիկական ամենամյա երրորդ ստուգատես 2016

  • Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
  • Ուսուցողական խաղեր` տանը, նախակրթարանում, 1-3-րդ դասարանում
Այս նյութը հրատարակվել է 2015-2016 ուսումնական տարի. երրորդ դասարան-ում։ Էջանշեք մշտական հղումը։

2 Responses to Առցանց ուսուցում. հունվարի 25-29

  1. Ծանուցում՝ Հեռավար (առցանց) ուսուցման փաթեթ | «Դպրոց-պարտեզ» ուսումնական կենտրոն

  2. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 08-12.02.2016Աշխատանքային նախագիծ. 08-12.02.2016 | Բարի գալուստ ՍՈՒՐԵՆԻ բլոգ Ես Սուրենն եմ: Սիրում եմ իմ ընտանիքի անդամներին, ընկե

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s