Հունվարյան ֆլեշմոբ հայերենից

IMG_2010 Հայերենի ֆլեշմոբն այս անգամ երկու փուլ ունի` հունվարի 1-15-ի և հունվարի 15-ին` ժամը 19.00-22.00: Առաջինը սկսում է հենց հիմա: Քո ընտրությամբ կատարիր տրված առաջադրանքներից  հրապարակի՛ր  պատասխանները քո բլոգում, տարածիր համացանցում (սոցցանցերում)` ինչպես կարող ես, և «նշիր» (tag արա) «Մխիթար Սեբաստացի» էջը։ Եթե սոցցանցում, կայքում, բլոգում հրապարակելու հնարավորություն չունեք, ուղարկեք նյութերը ֆլեշմոբի հասցեին` hayeren@mskh.am: Այդ դեպքում խնդրում եմ անպայման նշել Ձեր դպրոցը և դասարանը:

  1. Առաջադրանքների երկրորդ խումբը կհրապարակվի հենց հունվարի 15-ին: Այդ ժամանակ դուք հնարավորություն կունենաք ներկայացնելու այս փուլի արդյունքները, ձեր հրապարակած նյութերը, լուծելու նոր խնդիրներ:

Եվ այսպես, ահա առաջին փուլի փաթեթը: Հիշեցնենք` կարող ես ընտրել գոնե երկու քեզ ամենաշատը հետաքրքրած, քո կարծիքով հենց քեզ ուղղված առաջադրանքները։ Հաջողություն: Մինչ հանդիպում հունվարի 15-ին:

Առաջին փուլի խնդիրներ

  1. Էլեկտրոնային գրքի, աուդիոֆիլմի, ռադիոլուրի, էլեկտրոնային բացիկի տեսքով ներկայացրու ամանորի, Սուրբ Ծննդյան տոնը ձեր ընտանիքում: Դա կարող է ներառել նաև ամանորյա ինքնատիպ կենացներ, բարեմաղթանքներ, ընտանեկան, արձակուրդային ուրախ պատմություն:
  2. Պատրաստիր բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով: Նյութը կարող ես ներկայացնել ռադիոնյութի, էլեկտրոնային բացիկի տեսքով:
  3. Ամբողջացրու գրաբարյան ասույթները տրված բառերով։ Գրավոր քննարկիր դրանց բովանդակությունը՝
    ա) ինչու են այդպես ասում, երբ կարելի է մեջբերել այդ ասույթը.
    բ) ո՞ր ասույթի բովանդակության հետ համաձայն չես, ինչո՞ւ։
    – Լավ է կոյր …, քան կոյր …:
    մտօք, աչօք
    – Լաւ է … աղքատ եւ իմաստուն, քան … ծեր եւ անմիտ:
    մանուկ, զթագաւոր
    Մահ … մահ է, մահ … ՝ անմահությ: – իմացեալ, ոչ իմացեալ:
  4. Ստեղծիր ամանորյա ֆոտոպատում՝ 5-7 նախադասություն-մեկնաբանությամբ:
  5. Ներկայացրու տոնական օրերին լսածդ ամենաինքնատիպ մաղթանքը։
    Ինքդ հրապարակիր մաղթանքներ` «Մաղթանքի ծառի» տեսքով (առաջին ճյուղը՝ աստված տա, երկրորդը՝ մարդը կամենա, երրորդը՝ առաջին երկուսի հետևանքը լինի. օր.՝ «Թող Աստված բարենպաստ եղանակ տա, մարդիկ զբաղվեն հողագործությամբ, և բարելավվի մեր երկրի տնտեսությունը»)։
  6. Տոնական սեղանի շուրջ ծավալվող զրույցներ տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր. տարբեր մարդկանց խոսքի բառային, քերականական, ոճական մեղանչումները արձանագրիր և դրանք շտկիր։ Մեկ համառոտ նախադասությամբ արդարացրու այդ սխալները։
  7. Գրաբար կարդա և ձայնագրիր կամ տեսագրիր Սուրբ Ծննդյան ավետարանական մի պատում կամ մի շարական։ Հունվարի 5-6-ին նյութդ հրապարակիր սոցիալական որևէ ցանցում։
  8. Հունվարի 19-ին Միսաք Մեծարենցի հոբելյանն է՝ 130-ամյակը։Մինչև հունվարի 15-ը Միսաք Մեծարենցի մի բանաստեղծություն կարդա, ձայնագրիր և ուսումնական նյութ պատրաստիր։ Սոցիալական ցանցում հունվարի 15-ին կակտիվանանք, մեկական բանաստեղծություն կհրապարակենք Մեծարենցից։ Այդ ժամանակ ոչ միայն հրապարակիր քո նյութը, այլ նաև արձագանքիր մյուսներին՝ ո՞րն է ամենալավ ընթերցումը, և ինչու ես այդպես կարծում, ի՞նչ յուրահատկություն կամ ի՞նչ թերություն ունի հրապարակված նյութը՝ արտասանական, տեխնիկական, այլ. հավանիր, կարծիք գրիր, գնահատիր։ Թող համացանցը նաև քո շնորհիվ ողողվի Մեծարենցով։
  9. Կարդա Մեծարենցի «Աքասիաներու շուքին տակ» բանաստեղծությունը և լսիր դրա ընթերցումը արևմտահայերեն արտասանությամբ։ Ինչո՞վ է այն տարբերվում քո ընթերցանությունից։ Արևմտահայերենի աղյուսակ կազմիր տարբեր կերպ արտասանվող հնչյունների համար։ Պատասխանը կներկայացնես հունվարի 15-ին։
  10. Տրված են բառաշարքեր` հնդեվրոպական նախալեզվի, սանսկրիտի (հին հնդկերեն), հունարենի, հին սլավոներենի համարժեքներով: Աղյուսակը լրացրու հայերեն համարժեքներով՝ ընտրելով համապատասխան բառը տրվածներից՝ լույս, մեջ, ակն, աթոռ, երթալ, մեծ, ձեռն, միս, առաստաղ, զանգված, ալիք, հեծնել, գիշեր, աղ, շող։ Պատմի՛ր՝
    – ինչպես լուծեցիր այս խնդիրը.
    – ինչ խոհ առաջացրեց այս խնդիրը։
Հնխ.   Սանս.     Հուն.     Հսլ.    Հայերեն
plios    –     polio՛s
oknos    a՛kši     o՛sse     oko
sāld    –     ha՛ls     solь
stel    stha՛la     stellō     stelja
weqero    –     he՛speros     večerū
mēmso    māsa՛     –     meso
erth    –     e՛rchomai      –
louk՛o    luči     leuko՛s     lučь
sed    sādin     he՛zomai     sed-lo
g՛her    harana     cheir     –
me՛dyo    ma՛dhya     me՛ssos     mežda

 

Այս նյութը հրատարակվել է 2015-2016 ուսումնական տարի. երրորդ դասարան, Ֆլեշմոբ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Հունվարյան ֆլեշմոբ հայերենից

  1. Ծանուցում՝ Հունվարի 18-22 առցանց ուսուցման նախագիծ | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Գեղարվեստի կրտսեր դպրոցի երրորդ դասարան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s