Ջաննի Ռոդարի. «Մուկը, որը կատուներ էր ուտում»

-6-638Մի նիհար մուկիկ, որն ապրում էր գրադարանում, մի օր որոշեց իր ընկերներին հյուր գնալ, որոնք նկուղում էին և շատ հեռու էին ողջ աշխարհից:

— Դուք գաղափար չունեք, թե ինչ է կատարվում աշխարհում,-հայտարարեց նա իր երկչոտ հարազատներին,- դուք երևի նույնիսկ կարդալ չգիտեք:

— Կարևորը դու շատ բան գիտես,- հոգոցով ասացին նրանք:

— Դե, օրինակ, դուք երբևէ կատու կերել ե՞ք:

— Ինչ ես ասում: Աստված մի արասցե: Մեզ մոտ ավելի շուտ կատուներն են մկներ  որսում:

— Դա նրանից է, որ դուք անշնորհք եք: Ես իմ կյանքի ընթացքում քանի՜ կատու եմ կերել: Հավատացնում եմ ձեզ, նրանից և ոչ մեկը նույնիսկ ծպտուն չի հանել:

— Եվ ինչ, կատուները համեղ ե՞ն:

— Համեղ են: Պարզապես մի քիչ թղթի և տպագրական ներկի համ է գալիս: Բայց դրանք դատարկ բաներ են: Շուն փորձելու բախտ ունեցել եք, չէ՞:

— Ի՜նչ ես ասում, ի՜նչ ես ասում:

— Ես հենց երեկ մեկին կերա: Օվչարկա: Նա բավականին լուրջ ճանկեր ուներ, բայց, ինչևէ, նա շատ հանգիստ, առանց ծպտուն հանելու, թողեց իրեն ուտել:

— Եվ նա էլ է՞ր համեղ:

— Շա՜տ: Պարզապես սա էլ մի քիչ թղթային համ ուներ: Իսկ ռնգեղջյուր չե՞ք փորձել:

-Ինչ ես ասում: Մենք նույնիսկ չգիտենք ինչ տեսք ունի նա: Նա ինչի՞ է ավելի շատ նման՝ պարմիջանակա՞ն, թե՞ հոլանդական պանրի:

— Նա, իհարկե, նման է ռնգեղջյուրի: Իսկ փիղ կամ կուսակրոն, արքայադուստր կամ տոնածառ, երևի երբևե բախտ չի վիճակվել ուտել:

Այդ պահին կատուն, որը թաքնվել էր անկյունում դրված ճամպրուկների ետևում, սարսփազդու մլավոցով թռավ նկուղի ճիշտ կենտրոնը: Դա ամենաիրական կենդանի մեծ կատու էր՝ փարթամ բեղերով և երկար ճանկերով:

Մկները մեկ վայրկյանում թռան իրենց բները: Իսկ գրադարանային մուկը, տեսնելով կատվին, այնպես զարմացավ, որ քարացավ իր տեղում, ասես խաղալաք լիներ: Կատուն խփեց նրան թաթով և սկսեց խաղալ հետը:

— Ա՜, այդ դու ես, այն մուկը որ կատուներ է ուտում:

— Ես եմ, ձերդ պայծառափայլություն… Դուք պետք է հասկանաք ինձ… Ախր ես գրքերի մեջ եմ ապրում…

-Այո, իհարկե, հասկանում եմ, հասկանում եմ: Դու կատու ես ուտում, թղթի վրա նկարված, տպված …

— Երբեմն, և այն էլ գիտական նպատակներով….

— Իհարկե: Ես էլ եմ գրականություն շատ սիրում… Իսկ դու չե՞ս կարծում, որ կարելի է կյանքից էլ մի քիչ սովորել: Այդ դեպքում, միգուցե, դու հասկանայիր, որ ոչ բոլոր կատուներն են թղթից, և ոչ բոլոր ռնգեղջյուրներն են թողնում կրծել իրենց:

Խեղճ գերուհու բախտից, կատուն մի պահ շեղվեց, քիչ հեռու նա սարդ տեսավ, և գիտնական մուկը մի քանի վայրկյանում հայտնվեց իր գրքերի մոտ: Ստիպված կատուն գոհացավ սարդով:

Այս նյութը հրատարակվել է Հեքիաթներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

8 Responses to Ջաննի Ռոդարի. «Մուկը, որը կատուներ էր ուտում»

  1. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 26-30.09.16 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հիմնական դպրոցի առաջին դասարան

  2. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 03-07.10.16 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հիմնական դպրոցի առաջին դասարան

  3. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 10-14.10.16 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հիմնական դպրոցի առաջին դասարան

  4. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 29.01-02.02.2018 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երկրորդ դասարան

  5. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ/ ապրիլի 16-20/ | Անուշ Աթայանի ուսումնական բլոգ

  6. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ/ ապրիլի 2-5/ | Անուշ Աթայանի ուսումնական բլոգ

  7. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ 18-22.03.2019 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

  8. Ծանուցում՝ Բացօթյա ընթերցանություն Հարավի պարտեզում | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի երրորդ դասարան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s