Աթաբեկ Խնկոյան. «Գայլն ու կատուն»

nu pogodiԳայլն անտառից

Փախավ գեղը.
— Նեղն եմ, նեղը, —
Ասավ կատվին, —
Ասլան բալա,
Քո հոր պատվին
Մի ճար արա:
Մի տես հլա,
Որսորդ ու շուն,
Թազի, թուլա
Միսս են կրծում,
Ինձ հալածում:
Այ կտրվի
Դրանց հոտը,
Մի մարդ ցույց տուր
Պահվեմ մոտը:
— Այ ցեղակից, — գոչեց կատուն, —
Գնա մտիր Մարոյենց տուն.
Նա չափազանց բարի կին է:
— Ես էլ գիտեմ, որ անգին է,
Բայց որ նրա հորթն եմ կերել…
— Բկիդ կանգներ, լավ չես արել:
Այ Դավթի մոտ կո՞ւզես կանչեմ:
— Նրանից էլ ես կամաչեմ,
Հենց ամառը
Կերա Դավթի փոքրիկ գառը…
— Ո՞ւմ ասեմ էլ…
Հա, մեր Զաքին:
— Էս գարնանն էլ
Նրա մաքին…
— Ո՞վ մնաց էլ,
Հա, երեցը:
— Էս աշնանն էլ
Նրա էծը…
— Այ դու ուտես
Չոռի մեծը:
Քանի՞սն եղավ
Հինգը… վեցը…
Այ անամոթ,
Ի՞նչ երեսով
Դու գյուղ մտար,
Ի՞նչ է ուրիշ
Տեղ չգտա՞ր:

Գյուղն հիմա՞ր է,
Որ թշնամուն
Պատսպարե:

Ով ինչ բրթե,
Էն կխրթե:

 

Այս նյութը հրատարակվել է Բանաստեղծություններ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Աթաբեկ Խնկոյան. «Գայլն ու կատուն»

  1. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ. 08-12.02.2016Աշխատանքային նախագիծ. 08-12.02.2016 | Բարի գալուստ ՍՈՒՐԵՆԻ բլոգ Ես Սուրենն եմ: Սիրում եմ իմ ընտանիքի անդամներին, ընկե

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s