Դոնալդ Բիսեթ. «Արքայազն անունով պինգվինի մասին »

Անհավանական օրըՄի փոքր պինգվին կար: Թագավորական  ընտանիքի  պիգվիններից էր, անունն էլ Արաքայազն էր: Էս պինգվինը դեռ չէր ծնվել, ձվի մեջ նստած մտածում էր՝ ինչ անի, որ շուտ լույս աշխարհ գա:   Ձանձրացել էր ձվի մեջ պարապ-սարապ նստելուց, ուզում էր շուտ դուրս գալ, խաղալ ուրիշ պինգվինների հետ:

Նա կտուցով խփեց կեղևին, հետո՝ ոտքով: Հետո ամբողջ ուժով թմբուկի նման սկսեց հարվածել: Մեկ էլ՝ ճա՛ք, ու կճեպը կոտրվեց:

Վա՜յ, վերջապես ծնվեց:

Մայր-պինգվինը նայեց նրան և աչքերին չհավատաց:

-Այ քեզ բան, -մտածեց նա,-այս երեխան ինչո՞ւ է շագանակագույն: Թագավորական բոլոր պինգվինների մեջքի փետուրները սև են, իսկ փորի փետուրները՝ սպիտակ: _Տեսնես՝ եթե շագանակագույն ներկը լվանամ, պինգվինը սև ու սպիտակ կդառնա՚՞:

Մայր-պինգվինը փորձեց մատով քերել Արքայազնի փետուրների ներկը, բայց բան դուրս չեկավ: Արքայազնը ոնց շագանակագույն եղել էր, այդպես էլ մնաց:

-Իմացա՜,- ասաց մայր-պինգվինը և դարակից հանեց մեղրի ամանը:

Նա մեղր քսեց պինգվինի վրա և կանչեց Մրթմրթան անունով սպիտակ արջին, որ նա լպստի պինգվինի վրայի մեղրը, մեղրի հետ էլ՝ շագանակագույն ներկը: Մրթմրթանն հաճույքով  գործի անցավ:

-Վա՜յ, խուտուտ է գալիս,-ծիծաղում էր պինգվինը:

Բայց արջը դրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր լպստել մեղրը: Երբ լպստեց-վերջացրեց, մայր-պինգվինը տեսավ, որ Արքայազնը  ոնց շագանակագույն եղել էր, այդպես էլ մնաց:

Այդ ժամանակ Մրթմրթանն ասաց.

-Թող պինգվինը բարձրանա ձյունով ծածկված բլուրի վրա, հետո վերևից ներքև  գլորվի: Գուցե ձյունը մաքրի շագանակագույն ներկը:

Պինգվինը բարձրացավ բլուրը և գլորվեց ներքև: Գլորվեց ներքև, թափ տվեց իրեն, նայեց՝   ոնց շագանակագույն եղել էր, այդպես էլ մնաց:

-Գնանք տեսնենք բուն ինչ կասի,- որոշեց մայր-պինգվինը,- նա աշխարհի ամենաիմաստուն թռչունն է:

Եվ բուն նրան ասաց.

_Ինչ ծիծաղելի ես դու, մա՛յր-պինգվին, դու չգիտե՞ս, որ պինգվինները շագանակագույն փետուրներով են ծնվում: Հետո, երբ մի քիչ մեծանում են, մեջքի փետուրները սևանում են, փորինը՝ սպիտակում:

-Վայ, ոնց էի մոռացել,-կանչեց մայր-պինգվինը:v

Այս նյութը հրատարակվել է Uncategorized-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s