Ճամբարային օրագիր

IMG_6793Այս տարվա ճամբարն առանձահատուկ է. գրավիչ, գողտրիկ ներքին բակը՝  իր արևով և ստվերով, միշտ խնամված, թարմ լողավազան-լողափը, խոհանոցը`  իր ժպտերես, բարեհամբույր խոհարարներով`ընկեր Քրիստինեով և տիկին Նունեով. ինչպես կարող են ուտեստները համեղ չլինել, երբ դրանք պատրաստվում են Քրիստինեի ուրախ պարի ուղեկցությամբ. գովազդ եթերում. հրավիրում ենք տեսնելու նրա համով պարը. ի դեպ` Քրիստինեն ամուսնացած չէ:  Սիրելի տիկին Շողիկը, որ ճամբարի առաջին օրերին անհասկանալի անհանգստություն էր դրսևորում միջավայրի խնամքի-պահպանման նկատմամբ, փորձում կանխել ճամբարականների ազատ շարժը, փոքր միջամտության, սիրո արդյունքում դարձավ մեր ընկեր-գործընկեր-աջակիցը:

Որպեսզի ճամբարը կայանա պետք է հատուկ և խնամքով պատրաստվել: Ընտրել անհրաժեշտ թվային միջոցներ` տեսանելիությունը լավագույնս ապահովող  պրոյեկտոր (լարում չստեղծող), ուժեղացուցիչ,  նոթբուք, որի մեջ նախապես ներբեռնած է մեդիանյութեր և լսարանում առկա ինտերնետ կապ: Հաջորդ անհրաժեշտ պայմանը գրենական պիտույքների առկայությունն է` գուաշ, վրձիններ-ջրամաններ, տարբեր չափերի թղթեր, պլաստիլիններ, սիլիկոնե սոսինձներ-ատրճանակներ, յուղամատիտներ և ծաղիկները խնամելու համար` մկրատներ, ցնցուղներ:

Ճամբարի գլխավոր բաղկացուցիչը լողն է: Լողափային կուլտուրա. ահա ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել: Լողորդ ճամբարականը պետք է ունենա հարմար լողազգեստ, լողաթափ, լողի գլխարկ, մեծ սրբիչ, անհրաժեշտության դեպքում՝ լողի ակնոցներ, ռետինե օղակներ, թևիկներ:  Լողից առաջ պարտադիր է ցնցուղ ընդունելը:  Միասին լողում ենք քսան րոպե, հետո ընդմիջում լողափում` հինգ րոպե արևի տակ, տասը րոպե` ստվերում:  Սա մեր լողափային գործունեության կարգն է, որը ապահովում է ճամբարականների անվտանգությունը:

Քանի որ ճամբարում հավաքված են տարբեր դպրոցների տարատարիք սովորողներ,  պետք է ապահովել նրանց ներառումը մեկ ճամբար-խմբում: Միասին մշակում ենք ճամբարային կանոններ, որին պետք է հետևի յուրաքանչյուրը: Գործընկերությանը նպաստում են միջավայրի խնամքը, նախապես մտածված խաղերը (լողափային խաղեր), նկարչությունը, ստեղծական միջավայր-մթնոլորտը:

Ես այսպիսի ճամբարի պետ եմ և ինձ  իսկական ճամբարական եմ  զգում:  Շաբաթ-կիրակի էր. ես իմ տեղը չէի գտնում, ինչ-որ բան կիսատ էր: Երկուշաբթի, նոր ճամբարային օր, ես ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում, ինչպես անձրևն օդում…

Օդափոխվող, սիրելի սենյակ, Ֆրանց Շուբերտի երաժշտությունն ու առաջին ճամբարական Էլիզայի բարի լույսը:  Էլիզան ինքնուրույն վերցնում է ցնցուղը, ջրում ծաղիկները: Շատ լավ է, սովորույթ է դառնում:  Խումբը հավաքվեց. լողափում նկարում ենք:

Անցում մանկություն. ծովում ենք, ափից բավականին հեռու, հայրիկիս ուսերին եմ, ծովափնյա երկխոսություն է.
-Դե, թռի:
-Բա որ խեղդվե՞մ:
-Խեղդվի… հաղթահարի՜:
Չըլըմփ, լողում եմ  և նորից հայրիկիս ուսերին եմ: Ասում եմ՝ էլի:
Հաջորդ տեսարանը. հայրիկս ջրային հեծանվի վրա է, ես և եղբայրս ջրում`  հեծանվի ձողից կախված (կյանքի թելից կախված. ափը չի երևում): Հայրիկիս ձայնը` հաղթահարեք: Շնորհակալ եմ, հայրիկ:
Հիմա այսպիսի կրթհամալիրում եմ, Գեղարվետի ճամբարում. շնորհակալ եմ ստեղծողին, իմ  ուսուցչին` սիրելիտիար Բլեյանին:

Ճամբարի պետ, Գեղարվեստի կրտսեր դպրոցի 2-րդ դասարանի դասվար՝ Կարինե Բաբուջյան

 

Այս նյութը հրատարակվել է Ամառային ճամբար-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s